Գերմանիայում կրկին զանգվածային հակակառավարական ցույցեր են

Լուրեր

24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Բոլորը

Մյունխենում կիրակի՝ հունվարի 28-ին, հազարավոր դժգոհ մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու Գերմանիայի իշխող կոալիցիայի բյուջետային քաղաքականության դեմ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Ձեռք ձեռքի մեր երկրի համար» ակցիային աջակցել են հիմնականում ֆերմերները, ռեստորանատերերը, արհեստավորներն ու բեռնափոխադրողները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կազմակերպիչները հայտարարել են ակցիային մինչև 50,000 մարդու մասնակցության մասին, ոստիկանությունը հայտնլ է 10,000-ի մասին: Բողոքի ակցիան խաղաղ է անցել։ Ցուցարարները «Ո՛չ կանաչ պլանային տնտեսությանը», «Սա արդեն չափից ավելի է, հիմա՛ նոր ընտրություններ» կարգախոսներ են հնչեցրել։

Տարեսկզբից Գերմանիայում ֆերմերների բողոքի ցույցեր են տեղի ունենում կառավարության կողմից նախատեսված խնայողության միջոցառումների, մասնավորապես, մինչև 2026 թվականը գյուղատնտեսական տեխնիկայի դիզվառելիքի սուբսիդավորման աստիճանական վերացման դեմ։

Հունվարի 26-ին Բեռլինում տեղի էր ունեցել ֆերմերների հերթական բողոքի ակցիան՝ ընդդեմ դիզելային վառելիքի սուբսիդիաների կրճատման։ Այնուհետև մոտ 300 ֆերմերներ հավաքվել են Գերմանիայի մայրաքաղաքում 250 տրակտորներով։ Հունվարի 27-ին նմանատիպ բողոքի ակցիա է տեղի ունեցել Կասելում։

Նախապատրաստվելով Մյունխենում հունվարի 28-ին կայանալիք հանրահավաքին՝ կազմակերպիչները կոչ են արել մասնակիցներին թողնել իրենց բեռնատարներն ու տրակտորները և տեղաշարժվել ավտոբուսով: Շատերը հետևել են այս կոչին։ BR մեդիա ընկերության տվյալներով՝ քաղաքի կենտրոնում կայանված է եղել մոտ 100 ավտոբուս և 130 մեքենա, ինչպես նաև մոտ 70 տրակտոր։