ԲԴԽ-ն Նիկոլ Փաշինյանի որդու գործով որոշման համար նախազգուշացում հայտարարեց դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ «նախազգուշացում» կարգապահական տույժի ենթարկեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին: Այս որոշմանը դեմ էր քվեարկել ԲԴԽ երեք անդամ` Արշակ Վարդանյանը, Էդգար Հովհաննիսյանը և Քրիստինե Մկոյանը: Արշակ Վարդանյանը նաև հատուկ կարծիք ունի:

Հիշեցնենք, որ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու առիթը գլխավոր դատախազի հաղորդումն է: Դատախազը, դիմելով Արդարադատության նախարարություն, հայտնել է, որ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման գործով մեղադրյալ Ազգուշ Մարտիրոսյանի (հայտնի է որպես Գայանե Հակոբյան) խափանման միջոցի գործով, առանց հիմնավորելու, շեղվել է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից:

Նշենք, որ Գրիգոր Հովհաննիսյանին մակագրվել է նախաքննության ընթացքում Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը: Մինչ դատավորը որոշում կկայացներ, բուն գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության, և դատավոր Մանվել Շահվերդյանը վարույթը ստանձնելու որոշում է կայացրել:

2023 թվականի հունիսի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը որոշել է Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխել տնային կալանքով, որից ժամեր անց առաջին ատյանի դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանն Ազգուշ Մարտիրոսյանի վերաբերյալ բուն քրեական գործով նախնական դատալսումներ է իրականացրել և որոշել Մարտիրոսյանի նկատմամբ կրկին կալանավորումն ընտրել որպես խափանման միջոց:

Ըստ Արդարադատության նախարարության՝ առկա են Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումներ, համաձայն որոնց՝ այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանն արդեն իսկ ստանձնել է բուն գործով վարույթը, վերաքննիչ դատարանը չէր կարող բեկանել նախաքննության ընթացքում կալանքի որոշումը։ Ըստ նախարարության՝ տվյալ դեպքում դատավոր Հովհաննիսյանը շեղվել է Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումից և չի հիմնավորել շեղումը։

Դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը, սակայն, ԲԴԽ-ում հայտնել է, որ Ազգուշ Մարտիրոսյանի վերաբերյալ գործով փաստական հանգամանքները նույնական չեն եղել այն գործերի փաստական հանգամանքների հետ, որոնք վկայակոչում են Արդարադատության նախարարության ներկայացուցիչները։ Այն ժամանակ, երբ ինքը կայացրել է Ազգուշ Մարտիրոսյանի վերաբերյալ որոշումը ու նրա խափանման միջոց կալանավորումը փոխել է տնային կալանքով՝ այլ խափանման միջոցների համակցությամբ, դեռևս բուն գործը վարույթ ընդունած դատավորը նրա կալանքի գործով նոր խափանման միջոցի գործով որոշում կայացրած չի եղել։

Նման պայմաններում, ըստ Գրիգոր Հովհաննիսյանի, Ազգուշ Մարտիրոսյանի գործի փաստական հանգամանքներով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում առկա չի եղել, և ինքը պարտավոր չի եղել հիմնավորել Վճռաբեկ դատարանի նախադեպերից շեղումը։

Արաքս Մամուլյան