ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները հնարավոր են 2024 թվականին․ ՆԱՏՕ-ի նախկին բարձրաստիճան զինվորական

Լուրեր

15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
Բոլորը

Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան հյուծված են պատերազմից, ինչը հավանական է դարձնում, որ նրանք խաղաղ բանակցություններ կսկսեն այս տարվա վերջին: Նման կարծիք է հայտնել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը WABC 770 AM ռադիոկայանին տված հարցազրույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կարծում եմ, որ մինչև տարեվերջ, միգուցե ԱՄՆ ընտրություններից հետո, մենք կունենանք պոտենցիալ բանակցությունների պահ»,- ասել է Ստավրիդիսը։

Նա հավելել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան դժվարություններ են ապրում և օգնություն են ստանում երրորդ կողմից, «սակայն, հավանաբար, կհետաձգեն բանակցությունները»։

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին գլխավոր հրամանատարի կարծիքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կարող է ավարտվել «կորեական պատերազմի պես, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը կվերահսկի Ուկրաինայի որոշակի հատվածը, Ղրիմը, ցամաքային կամուրջը դեպի Ռուսաստան»։

«Մյուս կողմից, ես ենթադրում եմ, որ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին: Կարծում եմ, որ այդ գործարքի ուրվագծերը, հավանաբար, ավելի պարզ կդառնան այս տարվա ընթացքում»,- հավելել է Ստավրիդիսը:

The Hill-ի հիշեցնում է, որ 2023 թվականի դեկտեմբերին Ջեյմս Ստավրիդիսը նույն ռադիոհաղորդման ժամանակ կոչ է արել ավելի շատ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, իսկ այն պատճառները, որոնց համար պայքարում է Կիևը, անվանել է «արդար»: