ՀԲՃ-ն առաջարկում է վերանայել ՀՀ կառավարության 2011 թվականի կոռուպցիոն որոշումը

Լուրեր

07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
Բոլորը

Մինչև 2011 թվականը Հայաստանում փոքր ՀԷԿ-երի տեղակայված հզորությունների համար առավելագույն շեմ էր հաստատված 10 ՄՎտ-ը։ Դա շատ ճիշտ մոտեցում էր, որը համապատասխանում էր ինչպես մեր գետերի ջրաբանական և ձևաբանական առանձնահատկություններին, այնպես էլ միջազգայնորեն ընդունված պրակտիկային։

Բայց 2011 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունն ընդունեց մի որոշում, որով առաջարկվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանել մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությունը: Հատկանշանական է, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը կառավարությանը որպես հիմնավորում ներկայացրել էր ընդամենը մի փաստարկ․ «Հայաստանի Հանրապետությունում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու նպատակով» (տես կառավարության 08․09․2011թ․ նիստի օրակարգի վերջին կետը)։ Հատկանշանական նաև, որ այդ որոշման նախագծին կից տեղեկանք-հիմնավորման մեջ ոչ մի պետական կամ այլ կառույցի կարծիք ներկայացված չէ՝ ինչը պարտադիր արվում է կառավարության որոշումներ ընդունելուց առաջ։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը այս խնդիրը ժամանակին ուսումնասիրել է և պարզել, որ այս որոշումն ընդունվել է միայն մեկ տնտեսվարողի՝ «ՁՈՐԱԳԵՏ ՀԻԴՐՈ» ՍՊ ընկերության, շահերը սպասարկելու համար, որպեսզի էլեկտրաէներգիայի գնման սակագնի բարձրացման արդյունքում կտրուկ ավելանան նրանց եկամուտները։ Դեռ 2015 թվականին հրապարակված «Տարեկան 1,5 միլիարդ դրամ է նվիրվում «ՁորաՀԷԿ»-ի սեփականատերերին» հոդվածում հակիրճ նկարագրված է վերոնշյալ որոշման իրական նպատակն ու ակնհայտ կոռուպցիոն, հովանավորչական բնույթը։

Նշենք նաև, որ 2011 թվականից հետո 10-30 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող և ոչ մի նոր ՓՀԷԿ Հայաստանի Հանրապետության տարածքում չի կառուցվել։

Հաշվի առնելով վերոնշյալը, և ՀՀ նոր կառավարության կողմից որդեգրած գաղափարախոսությունը՝ առաջարկում ենք քննարկել և ընդունել հետևյալ որոշումը փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին․

«Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանել մինչև 10 ՄՎտ տեղակայված հզորությունը»:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Էլ. փոստ՝ [email protected]