Ավտոբուսները շուկայական գնից թանկ են լիցքավորվում նոր կայանում. ամսական 125 մլն դրամ` մասնավոր ընկերությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը 5000 քառակուսի մետր մակերեսով հողատարածք է անհատույց օգտագործման տվել 1 տարի առաջ հիմնադրված «Պարկ-գազ» ՍՊԸ-ին, որն էլ Թևոսյան 9 հասցեում գազալցակայան է կառուցել։

Սեղմված բնական գազի կայանը գտնվում է Ջրվեժում՝ ավտոբուսների պարկին մոտ։ Սա արվել է, որպեսզի համայնքին պատկանող ավտոբուսները լիցքավորվեն հենց այստեղ և վարորդներն ավելորդ ժամանակ ու կիլոմետրեր չծախսեն՝ ասում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։

«Պարկ-գազ» ՍՊԸ-ն ընտրվել է մրցույթով, պայմանագիրը կնքվել է 10 տարի ժամկետով՝ նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի օրոք։  Ընկերության գործադիր մարմնի ղեկավարն Արման Սիմոնյանն է․ համասեփականատերերը Արմեն Մխոյանն ու Հարություն Ղազարյանն են։

Սա ընկերության առաջին պետական գնումն է։ Համասեփականատեր Հարություն Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ ընկերությունն այլ նպատակով են հիմնադրել, բայց տեղեկանալով մրցույթի մասին՝ որոշել են մասնակցել։ Թե կոնկրետ ինչ նպատակով են հիմնադրել ընկերությունը, Ղազարյանը չմանրամասնեց։

Ըստ քաղաքապետարանի և «Պարկ-գազ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի՝ առաջիկա 10 տարիներին սեղմված բնական գազի մեկ կիլոգրամը քաղաքապետարանի ավտոբուսների համար կարժենա 325 դրամ։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը նկատում է՝ այդ տարիների ընթացքում սեղմված բնական գազի արժեքը կարող է նվազել, բացի այդ, հիմա շուկայում հնարավոր է ավելի էժան գազ գտնել՝ 1կգ-ը՝ 300 դրամով։

Ընկերության համասեփականատեր Հարություն Ղազարյանն ասում է՝ պայմանագրի կնքման ժամանակահատվածում սեղմված բնական գազի մեկ կիլոգրամի արժեքն ավելի բարձր է եղել, իրենք մատչելի գին են առաջարկել։

Ուշագրավն այն է, որ համայնքին պատկանող ավտոբուսների թիվը հասնում է շուրջ 600-ի, բայց նորակառույց գազալցակայանում լիցքավորվում են ընդամենը 160-ը, որոնք Ջրվեժում են կայանում։ Ավելին՝ ցերեկային ժամերին, երբ ավտոբուսները երթուղիներում են, գազալցակայանը սպասարկում է նաև այլ մեքենաների, և գինը նույնն է, ինչ Երևանի քաղաքապետարանի ավտոբուսների համար՝ 1 կիլոգրամը՝ 325 դրամ։

Թեև «Պարկ-գազ» ընկերությանը տարածքն անհատույց տրամադրել է քաղաքապետարանը, իրենք կառուցել են գազալցակայանը, և բացի համայքային ավտոբուսներից՝ սպասարկում են նաև այլ մեքենաների։ Ընկերության համասեփականատերը համոզված է՝ բարի գործ են անում։

«Պարկ-գազ» ՍՊԸ-ն այդ գազալցակայանի կառուցման համար ներդրել է շուրջ 2 միլիարդ դրամ։ Յուրաքանչյուր ավտոբուս օրվա ընթացքում լիցքավորում է մոտ 80 կգ սեղմված բնական գազ։ Ստացվում է՝ 160 ավտոբուս օրական լիցքավորում է 12,800 կիլոգրամ․ այսինքն՝ մեկ օրում քաղաքապետարանը մասնավոր ընկերությանը քաղաքացիների գրպանից վճարում է շուրջ 4 միլիոն դրամ, մեկ ամսվա համար՝ շուրջ 125 միլիոն։

Հովհաննես Մանուկյանն ասում է՝ երբ ինքը նշանակվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն, գազալցակայանի շինաշխատանքներն արդեն մեկնարկած են եղել, և ինքը մանրամասներից տեղյակ չէ։

Մանուկյանը նշում է, որ ավտոբուսները ժամը 21։00-ից հետո արտահերթ են լիցքավորվում, մինչև ժամը 01։00-ն գործընթացն ավարտված է լինում։ Իսկ Շիրակի և Լենինգրադյան փողոցների պարկերում կայանված ավտոբուսները լիցքավորվում են տարածքին մոտ մասնավոր գազալցակայաններում։ Նախատեսվում է ընդլայնել Շիրակի  փողոցի ավտոբուսների պարկն ու համայնքային գազալցական կառուցել նաև այնտեղ՝ նշում է Մանուկյանը։  Թե երբ կհայտարարվի մրցույթը, այս պահին դեռևս պարզ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան