ՀՀ նախագահն ու Հնդկաստանի դեսպանը բարձր են գնահատել անվտանգության և ռազմական ոլորտներում փոխշահավետ գործակցությունը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հնդկաստանի ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

«Ողջունելով դեսպանին նախագահը շնորհավորել է նրան և Հնդկաստանի ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ և շարունակական զարգացում և բարգավաճում մաղթել, ինչին ի պատասխան դեսպան Նիլակշի Սահա Սինհանին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ մաղթանքների համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցեր: Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ անցած 2023 թվականը նշանակալի տարի էր երկու երկրների հարաբերությունների սերտացման տեսանկյունից և հույս է հայտնել, որ առաջիկայում հայ-հնդկական համագործակցությունը շարունակական բնույթ կկրի և առավել կընդլայնվի:

Դեսպանն իր խոսքում ընդգծել է, որ ի դեմս Հայաստանի Հնդկաստանը տեսնում է բարեկամ և գործընկեր երկրի, որի հետ փոխգործակցությունը դինամիկ զարգացում է ապրում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-հնդկական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացման ուղղություններին և հեռանկարներին: Մասնավորապես շեշտվել է տնտեսական, բժշկական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Երկուստեք բարձր են գնահատվել անվտանգության և ռազմական ոլորտներում փոխշահավետ գործակցությունն ու այս ուղղությամբ ներդրված ջանքերը:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են միջազգային հարթակներում երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունը: Կարևորվել են նաև երկրների բաձր ղեկավարության փոխայցելությունները, որոնք նոր խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա խորացման համար:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր իրողությունների և կայուն խաղաղության հաստատման հեռանկարի շուրջ: Հանրապետության նախագահն այս համատեքստում վերահաստատել է տարածաշրջանում վերջնական խաղաղության հասնելու Հայաստանի դիրքորոշումը, ինչպես նաև անդրադարձել է Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ժողովրդավարական բարեփոխումների և արժեքների ամրապնդման և ժողովրդավարության ինստիտուտների կայացման կարևորությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: