Եկամտահարկի վերադարձը կապված չի լինի շինթույլտվության տրամադրման ամսաթվի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Եթե մինչև 2025 թվականի հունվարի 1-ը Երևանում հիփոթեքային վարկով բնակարան գնեք և դիմում ներկայացնեք եկամտահարկի վերադարձի արտոնությունից օգտվելու համար, պետությունից կստանաք ձեր վճարած եկամտային հարկը մինչև վարկի ավարտը։ Factor TV-ի հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ներկայացրեց արտոնության առանձնահատկությունները։

«Մալաթիա-Սեբաստիա համայնքում քաղաքացին, ենթադրենք, գնում է բնակարան այս տարվա հուլիսին և օգոստոսց սկսում է վճարումներ կատարել, նա ստանալու է իր եկամտային հարկը ոչ միայն մինչև այս տարվա վերջ, այլ նաև ամբողջ 15-20 տարվա ընթացքում։ Տարվա վերջն այլ դրույքի է վերաբերվում»,- նշում է Պապոյանը։

Նրա խոսքով՝ 2025 թվականի սահմանափակումը վերաբերում է կառուցապատողներին՝ եկամտահարկի հետվերադարձի պայմանով բնակարանի վաճառքի համար։ Եթե որևէ կառուցապատող Երևանում ստանում է շինթույլտվություն և սկսում է շենք կառուցել, նա այդ արտոնությամբ կարող է բնակարան վաճառել մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը։

Նորակառույց բնակարանի ձեռքբերման դեպքում եկամտահարկի հետվերադարձը սահմանափակելու նախագիծն Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց այս ամիս։ Օրինագիծն Ազգային ժողովում ներկայացնում էր ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ Պատասխանելով Գևորգ Պապոյանի հարցին՝ Պողոսյանը նշել էր, որ եթե քաղաքացին օրերս շինթույլտվություն ստացած կառուցապատողից մեկ ամիս հետո բնակարան գնի, ապա եկամտահարկի վերադարձի արտոնությունից կօգտվի մինչև այս տարեվերջ։

ԱԺ-ում այս հարցուպատասխանից հետո դժգոհության ալիք բարձրացավ։ Նշված սահմանափակումն անակնկալ էր այն քաղաքացիների համար, ովքեր ծրագրել էին նորակառույց բնակարան ձեռք բերել։ Պարզվում է՝ փոխնախարարը սխալվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան