Wildberries-ը՝ հարկային տարվա «հայտնություն»․ ովքեր են 2023 թ-ի 10 հաջողակները

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարկային տարվա «հայտնություն»․ նման տիտղոս կարելի է շնորհել 2023 թ-ի 1000 խոշոր հարկատուների ցանկի 6-րդ հորիզոնականը զբաղեցրած «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ին։ 1 տարվա մեջ այս ընկերությունը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերն ավելացրել է մոտ 35 անգամ՝ հասցնելով 26․5 մլրդ դրամի և 346-րդ հորիզոնականից բարձրացել 6-րդ տեղ։

1000 խոշոր հարկատուների ցանկում այս ընկերությունն առաջին անգամ հայտնվել է 2019 թ-ին՝ վճարելով 593 մլն դրամ հարկ։ Այսինքն՝ Հայաստանում գործունեության  5 տարիների ընթացքում բյուջե վճարած հարկերի ծավալն ավելացել է 45 անգամ։

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկի տասնյակում այլ ուշագրավ փոփոխություններ ևս կան։

Ավանդաբար առաջին հորիզանականը զբաղեցնող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (ԶՊՄԿ) թեև 2023-ին պահպանել է առաջատարի իր դիրքը, սակայն վճարած հարկերի ծավալը՝ 70.9 մլրդ դրամ, գրեթե կրկնակի զիջում է 2022 թ-ի ցուցանիշը։ Սա թե՛ արտահանվող ապրանքի ֆիզիկական ծավալների կրճատման և թե՛ միջազգային շուկայում պղնձի գների որոշակի նվազման հետևանք է։

Երկրորդ խոշոր հարկատուն ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ընկերությունն է, որը հարկային մուտքերը 2022-ի համեմատ ավելացրել է մոտ 23 %-ով և վճարել շուրջ 55.3 մլրդ դրամ հարկ՝ այդպիսով ետ մղելով մենաշնորհատեր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին։ Վերջինս 3-րդ հորիզոնականում է՝ վճարած 48.5 մլրդ դրամ հարկով, ինչը 7․1 %-ով պակաս է 2022 թ-ի ցուցանիշից։

Նախորդ տարվա համեմատ դիրքերը բարելավել է «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը (ապրանքանիշը՝ Mobile Centre)՝ 7-րդ հորիզոնականից բարձրանալով 4-րդ։ Բջջային հեռախոսների ներկրմամբ և վաճառքով զբաղվող այս ընկերությունը 2․6 անգամ ավելի հարկ է վճարել՝ 46.1 մլրդ դրամ։ Ուշագրավ է, որ ավելացել է ոչ միայն ընկերության ընդհանուր հարկերի ծավալը․ 2022-ին շահութահարկի բացասական ցուցանիշը կտրուկ փոխվել է, և միայն այս հարկատեսակի գծով վճարվել է մոտ 995 մլն դրամ։

Խոշոր հարկատուների տասնյակ է մտել և 5-րդ հորիզոնականը զբաղեցրել «Փրիթի-Ուեյ» ՍՊԸ-ն (անվանումը` «Վեստա»)։ Կենցաղային տեխնիկայի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունը հարկերն ավելացրել է մոտ 3.9 անգամ՝ վճարելով մոտ 33․3 մլրդ դրամ։ Ինչպես և Mobile Centre-ի դեպքում՝ «Վեստա»-ի հաջողությանը, ըստ էության, նպաստել է ռուս-ուկրաինական պատերազմը, որի պատճառով այս ընկերությունները վերաարտահանում են իրականացնում դեպի Ռուսաստան։

Խոշորների տասնյակի 7-րդ և 8-րդ հորիզոնականներում բանկեր են՝ «Ամերիաբանկը»-ը (25.7 մլրդ դրամ հարկ) և «Արդշինբանկ»-ը (մոտ 24.9 մլրդ դրամ հարկ), որոնք իրենց վճարած հարկերի ցուցանիշը 2022-ի համեմատ բարելավել են համապատասխանաբար 3․1 և 3․4 անգամ։ Բանկերի հաջողությունը, որքան էլ ցավալի է հնչում, նույնպես ռուս-ուկրաինական պատերազմի արդյունք է, ինչի հետևանքով մեծացրել է մեր երկրում ռուս միգրանտների հոսքը։

Վառելիքի շուկայում գերիշխող «Սի Փի Էս էներջի գրուպ» ՍՊԸ-ն (CPS) 2023 թ-ին պահպանել է իր դիրքերը խոշոր հարկատուների ցանկում՝ 9-րդ հորիզոնական, հարկային մուտքերն ավելացնելով մոտ 40 %-ով և պետբյուջե վճարելով 23.7 մլրդ դրամ։

10-րդ խոշոր հարկատուն ծխախոտի ներմուծմամբ զբաղվող «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն է, որը նախորդ տարվա համեմատ 2 կետով զիջել է դիրքերը, սակայն հարկերն ավելացրել է մոտ 34 %-ով՝ վճարելով 22.7 մլրդ դրամ։

2022 թ-ի  համեմատ 2023-ին տասնյակից դուրս են մնացել «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Ագարակի Պղնձա-Մոլիբդենային Կոմբինատ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» ընկերությունները։

Հայաստանի առաջին 10 խոշոր հարկատուներն իրար հետ 2023 թ-ին բյուջե են վճարել 377․6 մլրդ դրամ հարկ։ Այց ցուցանիշը 2022-ի համեմատ ավելի է շուրջ 3․7 մլրդ դրամով:

Գայանե Խաչատրյան