Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին

Լուրեր

15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
Բոլորը

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանում հանդիպել է կառավարող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության գլխավոր քարտուղար, Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ստավրոս Կալաֆատիսին:

Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, Հայաստանի դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի խորհրդարանում Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ձևավորման և նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Դեսպանը նշել է, որ միջազգային հարաբերություններում առկա խնդիրների շուրջ երկու երկրների համահունչ մոտեցումները փոխգործակցությունն առավել սերտորեն և համակողմանիորեն զարգացնելու լավագույն հնարավորությունն են ընձեռում, որտեղ իր կարևոր ներդրումն ունի միջխորհրդարանական համագործակցությունը։

Դեսպանը նաև նշել է, որ մոտ ապագայում ակնկալում է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի զարգացման և խորհրդարանական դիվանագիտության ոլորտում համագործակցության առավել ակտիվացում:

Ստավրոս Կալաֆատիսն իր հերթին ընդգծել է, որ իր համար մեծ պատասխանատվություն և պատիվ է ստանձնել եղբայրական Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարումը Հունաստանի օրենսդիր մարմնում։ Նա հավելել է, որ իրենից կախված ամեն բան կարվի, որպեսզի գործի կենսունակ խումբ` ակտիվ նախաձեռնություններով, որն իր ուրույն ներդրումը կունենա հայ-հունական հարաբերությունների էլ ավելի խորացման մեջ։