Ռուսաստանի մարզերում LTE բջջային ինտերնետը հինգ գիշերով կանջատվի

Լուրեր

15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանի երկու մարզերում՝ Պսկովում և Նովգորոդում, մի քանի գիշեր անընդմեջ LTE բջջային ինտերնետը կանջատվի։ Որոշումն ընդունվել է «հաղորդիչ սարքավորումների ռադիոհաճախականության սպեկտրի վերակազմավորման տեխնիկական աշխատանքների հետ կապված», Telegram-ում հայտնել է Պսկովի մարզի նահանգապետ Միխայիլ Վեդյորնիկովը։

Նրա խոսքով՝ հունվարի 25-ից 30-ը, ժամը 23:00-06:00-ն տարածաշրջանում չի գործի «բոլոր հեռահաղորդակցության օպերատորների» LTE ստանդարտի շարժական ինտերնետը։

«3G ձևաչափով ինտերնետը կաշխատի, բայց այն հնացել է, իսկ շատ տարածքներում այն պարզապես գոյություն չունի, հետևաբար, կլինեն խափանումներ: Հաշվի առեք այս տեղեկատվությունը»,- նշել է Վեդյորնիկովը:

Նա բացատրել է, որ, ի թիվս այլ բաների, «գիշերը դժվար կլինի տաքսի կանչել բջջային հավելվածների միջոցով և օգտվել բանկոմատներից»:

Նման տեղեկություն են տարածել նաև Նովգորոդի մարզի իշխանությունները։ Մարզի թվային զարգացման տարածաշրջանային նախարարությունը սոցցանցերի միջոցով հայտարարել է, որ հունվարի 25-ից 30-ը ամեն գիշեր, ժամը 23:00-ից մինչև 06:00-ն, տարածաշրջանում կանջատվի 4G ստանդարտի LTE բջջային ինտերնետը՝ տեխնիկական պատճառով հեռարձակման հաճախականությունների վերակարգավորման աշխատանքներով պայնանավորված։

Forbes-ը, հղում անելով հեռահաղորդակցության շուկայում իր աղբյուրին, գրում է, որ ցանցի պարամետրերը սովորաբար կարգավորվում են առանց ինտերնետն անջատելու։

«Միայն այն դեպքում, երբ տեղի է ունենում սարքավորումների զանգվածային փոխարինում, օրինակ, այլ արտադրողի սարքավորումներով, միայն նման աշխատանքը կարող է պահանջել ցանցի անջատում»,- ասել է պարբերականի զրուցակիցը։

Նա վստահություն է հայտնել, որ շարժական ինտերնետի անջատման պատճառն իշխանությունների հաղորդածը չէ։

«Քանի որ դժվար է հնարավոր համարել, որ տարածաշրջանի բոլոր օպերատորները միաժամանակ սկսեն սարքավորումների փոխարինումը, պատճառը կարող է լինել այլ, ոչ թե այն, ինչ պաշտոնապես ասվում է»,- բացատրել է նա: