ՌԴ-ն մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ից ու Եվրոպայից 1,7 մլրդ դոլարի չիպեր է ստացել․ Bloomberg

Լուրեր

15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Չնայած սահմանափակումներին, որոնք կոչված են թույլ չտալու ռուս զինվորականներին տեխնոլոգիաներ ձեռք բերել Ուկրաինայում պատերազմ մղելու համար, ՌԴ-ն անցյալ տարի ներմուծել է ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան և եվրոպական առաջադեմ չիպեր։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ռուսական մաքսային գաղտնի տվյալները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գործակալությունը պարզել է, որ ներմուծված միկրոսխեմաները, որոնք կարող են օգտագործվել ռազմական տեխնիկայի արտադրության համար, այդ թվում՝ տանկերի ու հրթիռների, արտադրվել են ամերիկյան Intel Corp, Advanced Micro Devices (AMD) և Analog Devices Inc., ինչպես նաև Եվրոպական Infineon Technologies AG, STMicroelectronics NV և NXP Semiconductors NV ընկերությունների կողմից։

Նշվում է, որ Ռուսաստանի կողմից գնված չիպեր արտադրողների թվում են մի քանի չինական ընկերություններ, ինչպես նաև թայվանական Realtek Semiconductor-ը։

Bloomberg-ը հայտնում է, որ ոչ մի ապացույց չկա, որ այս բոլոր ընկերությունները խախտել են պատժամիջոցների որոշումները և տեխնոլոգիաներ են արտահանել Ռուսաստան։ Լրատվամիջոցը հիշեցնում է, որ պատժամիջոցային տեխնոլոգիաների մեծ մասը Ռուսաստան է հասնում երրորդ երկրների միջոցով, այդ թվում՝ Չինաստանի, Թուրքիայի և ԱՄԷ-ի:

Ամերիկյան ու եվրոպական ընկերությունները, որոնց արտադրանքը Ռուսաստան է հասել, հայտարարել են, որ ամբողջովին  պահպանում են պատժամիջոցների պահանջները և դադարեցրել են ՌԴ-ում գործունեությունը 2022 թվականի փետրվարին  Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։

Էմմա Չոբանյան