Էրդողանը պաշտոնապես հաստատել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Թուրքիան ավարտել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության  հայտի վավերացման գործընթացը։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել խորհրդարանի որոշմանը։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքին  Շվեդիայի անդամության որոշումը, որն ընդունել էր Թուրքիայի Ազգային Մեծ ժողովը։ Էրդողանը ստորագրել է նախագահական հրամանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի  անդամակցության վերաբերյալ և հաստատել համապատասխան արձանագրությունը»,-ասվում նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։

ՆԱՏՕ-ին Շվեդիայի Թագավորության միանալու արձանագրության վավերացումը հաստատող օրենքը հրապարակվել է Պաշտոնական տեղեկագրում։ Օրենքն ուժի մեջ է մտում Պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու արձանագրության վավերացմանը հավանություն տալու մասին օրինագիծը Թուրքիայի խորհրդարանն ընդունել էր հունվարի 23-ին։ Քվեարկությանը մասնակցած 346 պատգամավորից 287-ը կողմ էր արտահայտվել, 55-ը՝ դեմ, 4-ը՝ ձեռնպահ։

Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտը դաշինքի  անդամ երկրներից չի վավերացրել միայն Հունգարիան։