Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը ներկայացրել է կենտրոնական մարմնի երկու ստորաբաժանումների ղեկավարներին

Լուրեր

15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ հունվարի 25-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը Ծառայության անձնակազմին է ներկայացրել կենտրոնական մարմնի նորաստեղծ օպերատիվ վարչության պետ Էդիկ Անդրյանին․ տեղեկացնում են ՀՀ ՔԿԾ-ից։

«Ծառայության պետն իր խոսքում կարևորել է Էդիկ Անդրյանի անցած աշխատանքային ուղին, օպերատիվ գործունեության ոլորտում ունեցած հարուստ փորձը՝ հույս հայտնելով, որ վերջինս պատշաճ և արդյունավետ կիրականացնի իրեն վստահված աշխատանքները։

Ամբակում Գրիգորյանը ներկայացրել է նաև կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հայկ Թումանյանին, մաղթել անփորձանք ծառայություն։ Իրենց հերթին Էդիկ Անդրյանն ու Հայկ Թումանյանը նշել են, որ ջանք ու եռանդ չեն խնայի Ծառայության աշխատանքների բնականոն ընթացքի և դրական արդյունքների ապահովման համար։

Ավարտին քննարկվել են Ծառայության ամենօրյա գործունեությանն առնչվող խնդիրները, տրվել են կոնկրետ հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով դադարեցվել էր Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, ինչպես նաև բոլոր քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինների գործունեությունը։ Փոխարենը ստեղծվել է կենտրոնական մարմնի օպերատիվ վարչություն՝ քրեակատարողական հիմնարկներում տեղակայված տարածքային բաժիններով և բաժանմունքներով։