Պաշտոնական Բաքուն դիտարկում է Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի դուրս գալու ընթացակարգը՝ ի պատասխան ԵԽԽՎ-ի որոշման

Լուրեր

12.08.2026 | 14:22
Հորմուզի նեղուցը կբացվի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները․ Ռեզայի
12.08.2026 | 14:16
72-ամյա պատգամավորը մասնակցել է Ռուսաստանի գավաթի հանդիպման
12.08.2026 | 13:58
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 13:49
Հորդառատ տեղումներ կլինեն, հնարավոր է նաև կարկուտ
12.08.2026 | 13:37
Նախագահը Մասիս Մելքոնյանին դատավոր նշանակելու հրամանագիրը չէր ստորագրել, բայց դա ձեզ հետաքրքիր չի. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:26
Իսլամ Մախաչևը և Իան Հարին հայացքների մենամարտ են անցկացրել Ռոքի Բալբոայի արձանի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:17
Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն Հայկ Ֆարմանյանն է
12.08.2026 | 13:10
Բաքվից փորձագետների գալը ՀՀ ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում. Եղոյանը` TRIPP-ի տարածքը ուսումնասիրելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:58
Խերսոնում ռուսական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, վիրավորներ կան
12.08.2026 | 12:50
«Օլիմպիակոսն» առաջարկ է արել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ. աղբյուր
12.08.2026 | 12:41
Ալիևը հայտարարել է, թե Նախիջևանի հետ ցամաքային կապն Ադրբեջանի «վաղեմի երազանքն» է
12.08.2026 | 12:40
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են երկու քաղաքացու
12.08.2026 | 12:33
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ափին գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ
12.08.2026 | 12:24
Եկեք, ասեք՝ մեր երազաքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներ կան․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:15
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ տեղափոխվել է MLS
Բոլորը

Պաշտոնական Բաքուն դեռևս չի արձագանքել ԵԽԽՎ-ի նախօրեին կայացրած որոշմանը, որով չի վավերացվել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այսպիսով, Ադբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։

Այս որոշման ընդունման առնչությամբ ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները գրում են, որ պաշտոնական Բաքուն մտադիր է համարժեք պատասխան տալ։

Մասնավորապես, ըստ APA  գործակալության, չնայած այն հանգամանքին, որ ԵԽԽՎ-ի երեկվա նիստում նշվել է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակումը չի նշանակում Ադրբեջանի մասնակցության ավարտ Եվրոպայի խորհրդի այլ կառույցներում, Բաքվի դիրքորոշումն այլ է։

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր չէ համակերպվել այս անարդար և կողմնակալ վերաբերմունքի հետ, պաշտոնական Բաքուն ներկայում քննարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ամբողջությամբ Եվրախորհրդից դուրս գալու ընթացակարգը։ Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորության ճանաչումից»,- գրում է լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի որոշման ընդունումից առաջ ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին, որ Բաքուն կլքի կառույցը։

Էմմա Չոբանյան