ՌԴ-ն հարվածներ է հասցրել Օդեսային

Լուրեր

15.12.2025 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
Բոլորը

Հինգշաբթի լույս հունվարի 25-ի գիշերը Օդեսան հարձակման է ենթարկվել «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարքերի կողմից։ Ինչպես հաղորդում է Օդեսայի քաղաքային խորհրդի Telegram ալիքը, վնասվել են քաղաքի Պրիմորսկի թաղամասի բնակելի շենքերը, փրկարարները տեղում օգնություն են ցուցաբերում, վիրավորների կամ հոսպիտալացվածների մասին դեռ տեղեկություններ չկան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Քաղաքային վարչակազմի ղեկավար Գենադի Տրուխանովի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժել է առնվազն երկու մարդ։ Մի տղամարդ միջին ծանրության այրվածքներով տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, մյուսն ընկնելու հետևանքով է վնասվածք ստացել, տեղում բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հոսպիտալացումից։

Խարկովում էլ սգո օր է հայտարարվել հունվարի 23-ին ռուսական հրթիռակոծության զոհերի հիշատակին․ այդ օրը զոհվել էր 10 խաղաղ բնակիչ, ևս 60-ը վիրավորվել էր, այդ թվում՝ 6 երեխա։ Իսկ հունվարի 16-ին Օդեսայում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 3 մարդ էր վիրավորվել, ևս 130-ը տարհանվել էր։