Էրդողանն ու Ռայիսին Անկարայում քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Անկարա պաշտոնական այցի շրջանակներում նախօրեին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստից հետո, որը տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ համաձայնագրերի ստորագրման արարողություն։ Թուրքիայի և Իրանի միջև ստորագրվել է 10 համաձայնագիր։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկու երկրների նախագահները նաև մամուլի ասուլիսով են հանդես եկել։

«Մենք կարծում ենք, որ մեր խորհրդի նիստի շրջանակներում ընդունած որոշումները կարևոր են մեր տարածաշրջանի կայունության համար։ Մենք քննարկել ենք իսրայելական հարձակումները հատկապես Գազայում և պաղեստինյան օկուպացված տարածքներում։ Մենք մտքեր փոխանակեցինք բազմաթիվ հարցերի շուրջ։ Մենք առաջընթաց ենք գրանցել 30 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության նպատակի առումով»,-ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ քննարկել են միջազգային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրավիճակը։

«Իմ սիրելի եղբայր Ռայիսիի հետ քննարկել ենք Պաղեստինի, Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի և Հարավային Կովկասի իրադարձությունները։ Պաղեստինի հարցը Թուրքիայի և Իրանի ուշադրության կենտրոնում է։ Մեր նախարարները շարունակում են  իրենց ջանքերը Գազայի մեր եղբայրների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար»,-ասել է Էրդողանը։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ էլ ՝ Ռայիսին նշել է․ «Մենք կարծում ենք, որ Թուրքիայի և տարածաշրջանի երկրների անվտանգությունը մեր անվտանգությունն է, և տարածաշրջանի ամենափոքր անապահովությունը համարվում է անապահովություն ողջ տարածաշրջանի համար»։