ՔՊ խմբակցությունն ու Արարատ Միրզոյանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Քաղաքականություն
24.01.2024 | 20:39Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՔՊ-ի ֆեյսբուքյան էջից։
«Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ»,- ասված է գրառման մեջ: