ԻԼԻՊ-ը հարձակում է նախապատրաստել Ստամբուլում Շվեդիայի և Նիդերլանդների հյուպատոսությունների, նաև հայկական եկեղեցու վրա

Լուրեր

15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ստամբուլում Շվեդիայի և Նիդերլանդների հյուպատոսությունների, ինչպես նաև մի քանի եկեղեցիների և սինագոգների վրա հարձակվելու՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն-Խորասանի» պլանները բացահայտվել են Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից ներկայացված մանրամասն մեղադրական եզրակացության մեջ: Այս մասին հայտնում է Artı Gerçek լրատվական կայքը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Ըստ հատուկ զեկույցի՝ մեղադրական եզրակացությունը վերաբերում է Ստամբուլում ԻԼԻՊ-ի 45-ամյա առաջնորդի ձերբակալությանը և խոստովանությանը, որը նույնականացվել է միայն սկզբնատառերով․ ազգությամբ Ղրղզստանի քաղաքացի Ա.Չ.-ն ձերբակալվել էր անցյալ տարի ոստիկանական գործողության արդյունքում և այդ ժամանակվանից կալանավորված է։

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ ծրագրված հարձակումները 2023 թվականի մարտին Ստոկհոլմի Մեծ մզկիթի դիմաց Ղուրանի այրմանը պատասխան արձագանք են եղել: Զինյալները ցանկացել են մահապարտ-ահաբեկիչների օգտագործել հյուպատոսության վրա հարձակումների համար և ուղիներ են փնտրել՝ «մեծացնելու զոհերի թիվը»։

Ա.Չ.-ն մանրամասն նկարագրել է ISIL-K-ի գործողությունները, ներառյալ՝ Թուրքիայի օգտագործումը որպես հենակետ Կենտրոնական Ասիայից և Ռուսաստանից մարտիկներին Սիրիայում ու Աֆղանստանում հակամարտությունների գոտիներ տեղափոխելու համար: Մեղադրական եզրակացությունում, ընդհանուր առմամբ, 18 կասկածյալ է նշվում, այդ թվում՝ անձինք Դաղստանից, Թուրքմենստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ադրբեջանից, ինչպես ազգությամբ թուրք՝ Օ․Ի․-ն։

Մեղադրական եզրակացությունը նկարագրում է, թե ինչպես են Թուրքիայում և Աֆղանստանում հարձակումների համար նախատեսված զենքերն ու պայթուցիկները թաքցվել նախապես որոշված վայրերում՝ հստակ կոորդինատներով թաղվելով գետնի տակ։

Մեղադրական եզրակացությունը նկարագրում է Ստոկհոլմում Ղուրանի այրումից հետո Շվեդիայի հյուպատոսության վրա հարձակման պլանները: Այս հարձակման համար ներգրավվել են ԻԼԻՊ-ի երեք զինյալներ՝ երկու չեչեն և մեկ ադրբեջանցի։ Նրանք հետախուզել են հյուպատոսարանի շրջակայքը և ծրագրել խափանել անվտանգությունն ու օգտագործել ձեռքի նռնակներ՝ ավելացնելու զոհերի թիվը:

Բացի հյուպատոսություններից՝ մեղադրական եզրակացությունում նշվում են նաև Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մոտ գտնվող եկեղեցիների և սինագոգների վրա հարձակումների պլաններ, մասնավորապես՝ Սուրբ Փրկիչ հայկական կաթոլիկ եկեղեցին, Նևե Շալոմ և Աշքենազի սինագոգները:

Նշվում է, որ նախատեսվող հարձակումների համար զենք և պայթուցիկ նյութեր ձեռք բերելու դժվարությունները հանգեցրել են լարվածության Ա․Չ․-ի և ԻԼԻՊ-ի աֆղանական ղեկավարության միջև: Նա կապվել է Ստամբուլում Ղրղզստանի հյուպատոսության հետ և առաջարկել պաշտպանության դիմաց տեղեկություն փոխանցել թուրքական իշխանություններին։ Խոստովանությունից հետո նրա հետ կապ են հաստատել Ղրղզստանի անվտանգության աշխատակիցները, որոնք խոստացել են նպաստել նրա համագործակցությանը թուրքական իշխանությունների հետ: Սա հանգեցրել է գաղտնի հանդիպման ղրղզ դիվանագետի հետ Մալթեփեում, որի ընթացքում Ա․Չ․-ն ներկայացրել է տեղեկություններ ծրագրված հարձակումների մասին։

Այն բանից հետո, երբ ԻԼԻՊ-ի վերադասները սկսել են կասկածել, որ նա դիմել է իշխանություններին և օգնություն խնդրել, Ա․Չ․-ն ձերբակալվել է և այժմ սպասում է դատավարությանը:

Էմմա Չոբանյան