ՌԴ Պետդուման ընդունել է ԶՈՒ-ի վերաբերյալ «ֆեյքերի» համար գույքի բռնագրավման մասին օրենքը

Լուրեր

15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Բոլորը

ՌԴ Պեդուման առաջին ընթերցմամբ ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մասին «ֆեյքերի» հոդվածով դատապարտվածներից գույքի բռնագրավման մասին օրինագիծը: Փաստաթղթին կողմ է քվեարկել 395 պատգամավոր, դեմ՝ 3-ը։ Օրինագիծը կարող է երկրորդ ընթերցմամբ քննարկվել հաջորդ շաբաթ, նշել է Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Վոլոդինն ասել է, որ օրենսդրության խստացումն անհրաժեշտ է, քանի որ «սրիկաների դեմ պայքարի» գործող միջոցները բավարար չեն։

Իր հերթին, Լուգանսկից պատգամավոր Անդրեյ Լուգովոյը նշել է, որ ցանկացած մարդ, որը «փորձում է վնաս պատճառել հայրենիքին», կարող է «կորցնել ամեն ինչ»։

«Նոր մարդիկ» կուսակցության առաջնորդ Ալեքսեյ Նեչաևն ավելի վաղ դեմ էր արտահայտվել այս օրինագծին։

Հունվարի 22-ին Պետդումա է ներկայացվել ռուսական բանակի մասին «ֆեյքերի» և դասալքության հրապարակային կոչերի համար դատապարտվածներից գույքի բռնագրավման մասին օրինագիծ։

Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ռուսական դատարանները հետապնդում են անձանց «կեղծիքների» և «բանակի վարկաբեկման» հոդվածներով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության պատերազմի մասին տեղեկությունների համար, որոնք հակասում են Կրեմլի պաշտոնական դիրքորոշմանը։

Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի կեսերին ասել էր, որ 2022 թվականին ՌԴ-ում քրեական պատասխանատվության սահմանումից ի վեր ռուսական բանակի մասին «կեղծիքների» տարածման համար իր վարչությունը բացել է 273 քրեկան գործ, որից 90-ը՝ 2023 թվականին։

Էմմա Չոբանյան