Համազգեստի շուկայի հնաբնակները․ «Զինտեքստիլը» շուրջ 100 մլն դրամի պատվեր է ստացել

Լուրեր

22.06.2026 | 17:02
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները կդիմեն ՍԴ՝ դատավարությանը Սեդա Սաֆարյանի մասնակցությունն անհնարին ճանաչելու պահանջով
22.06.2026 | 16:45
Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» միջոցառում է կազմակերպել
22.06.2026 | 16:24
ՍԴ-ն փաստաթղթեր է պահանջել մի շարք պետական մարմիններից․ ՔՊ-ն որպես 3-րդ անձ է ներգրավվել
22.06.2026 | 16:12
ՄԻՊ հանձնարարությամբ ՔԿՀ-ներում սկսվել են մշտադիտարկման այցեր՝ ընտրական իրավունքների ապահովման համար
22.06.2026 | 15:59
Ադրբեջանը Թուրքմենստանին նավթային լցանավ է նվիրել
22.06.2026 | 15:51
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը
22.06.2026 | 15:45
Նախկին դատավոր Արթուր Մկրտչյանը ցանկանում է դառնալ դատավորների Էթիկայի հանձնաժողովի անդամ․ Դեպարտամենտը հրապարակել է թեկնածուների ցանկը
22.06.2026 | 15:30
Կարող է իր ներողություններն իրեն պահել․ Զելենսկին Լուկաշենկոյից «կոնկրետ քայլեր» է պահանջում
22.06.2026 | 15:19
Ուկրաինան հարձակվել է Վորոնեժի վրա․ հրթիռային հարված է հասցվել պաշտպանական գործարանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմը 5 մլն 520 հազար դրամ կվճարի Ազգային ժողովի նախկին պատգամավոր (1999-2007 թթ․), Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Գագիկ Կոստանդյանի հետ փոխկապակցված ընկերությանը։ Խոսքը «Զինտեքստիլ» ՍՊԸ-ի մասին է, որի սեփականատերն ու ղեկավարը Կոստանդյանի կինն է՝ Աննա Վանեցյանը։

«Զինտեքստիլը» համազգեստ է կարելու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների համար։ 2024 թ-ի հունվարի 17-ին էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը կարելու է 12 հատ կարճաթև շապիկ, 8 հատ տաբատ, 6 հատ կիսաշրջազգեստ, 3 հատ սվիտեր, 2 կիսավերարկու, 3 հատ ամառային և 3 հատ ձմեռային գլխարկ, 3 հատ գոտի՝ իր 3 գրպանիկներով, որ նախատեսված են զենք, հատուկ միջոցներ և պարագաներ կրելու համար:

Ուշագրավ է, որ էլեկտրոնային աճուրդին մասնակցել է ևս 2 ընկերություն՝ «Դոնեռ» ՍՊԸ և «Գայանե Հակոբյան Գևորգի» Ա/Ձ։  Եվ թեև վերջինն առաջարկել է ավելի ցածր գին՝ 5․5 մլն դրամ,  հաղթող ընտրվել է «Զինտեքստիլը»։

«Զինտեքստիլ» ընկերությունը հիմնադրվել է 2022 թ-ի դեկտեմբերին, բայց 2023 թ-ի ընթացքում ստացել է համազգեստների ընդհանուր 96․2 մլն դրամ արժեքով պատվերներ ՀՀ դատախազությունից, Երևանի ՋԷԿ-ից, Բարձրավոլտ էլեկտրացանցերից, Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանից։

Աննա Վանեցյանին պատկանող ընկերությունները՝ «Դերձակ», «Պահապան», «Պահապան 1», 2016 թվականից ի վեր տարիներ շարունակ պետական տարբեր մարմինների՝ Դատական դեպարտամենտի, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Պետական եկամուտների կոմիտ, Պետական պահպանության ծառայություն, Գյուղատնտեսության և Պաշտպանության նախարարություններ,  Քննչական կոմիտե և այլն, մատակարարել են համազգեստ ու հանդերձանք, իրականացրել պահնորդական ծառայություն՝ բյուջեից ստանալով հսկայական գումարներ։

Ի դեպ, Աննա Վանեցյանի գործընկերը և «Պահապան» ընկերության հավասար համասեփականատերը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի դուստրն է՝ Վիկտորյա Մելիք-Սարգսյանը։ 

Նկատենք, որ թե՛ «Դերձակ»-ը, թե՛ «Պահապան»-ը և թե՛ «Պահապան 1»-ը պարբերաբար հայտնվել են Ֆինանսների նախարարության՝ պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում՝ տարբեր կառույցների հետ գնման պայմանագրերը խախտելու պատճառով։ 

Գայանե Խաչատրյան