Գոմաղբի կույտեր վարչական շենքերի դիմաց․ Ֆրանսիայում ֆերմերների բողոքի ցույցերը շարունակվում են

Լուրեր

07.11.2026 | 12:26
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Շարանտի դեպարտամենտի իշխանություններն ակտիվացրել են հակաճգնաժամային օպերատիվ կենտրոնի աշխատանքը ֆերմերների բողոքի ցույցերի ֆոնին, որոնք փակել են տարածաշրջանի ճանապարհները։ Prime-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:

«Պրեֆեկտն ակտիվացրել է վարչական գերատեսչական օպերացիոն կենտրոնն առավոտյան ժամը 4-ին: Պետական ծառայությունները կներգրավվեն ճանապարհային շրջանցումներ կազմակերպելու համար»,- ասվում է X-ում հրապարակված իշխանությունների հայտարարության մեջ:

Նման կենտրոնը «ճգնաժամային կառավարման գործիք» է և պատասխանատու է փրկարարական գործողությունների ու հանրային անվտանգության ապահովման միջոցառումների անցկացման և համակարգման համար, հիշեցնում են իշխանությունները։ Նշվում է, որ այն համախմբում է քաղաքացիական անվտանգության ծառայության, ոստիկանության, ժանդարմերիայի և այլ մարմինների ներկայացուցիչների։

Պրեֆեկտուրայի օպերատիվ կենտրոնը գործարկվում է դեպարտամենտում լուրջ միջադեպերի դեպքում, ինչպիսիք են լայնածավալ ցույցերը, ճանապարհային անվտանգության վրա ազդող կլիմայական իրադարձությունները կամ շատ մեծ վթարը: Դրա գործունեությունը թույլ է տալիս հավաքել անհրաժեշտ տեղեկատվություն, որպեսզի պրեֆեկտը կարողանա «ճիշտ որոշումներ կայացնել՝ կախված իրավիճակի զարգացումից»։

Ֆրանսիայի կառավարության քաղաքականությունից դժգոհ ֆերմերների բողոքի ակցիաները շարունակում են թափ հավաքել. ֆերմերները փակում են ամբողջ երկրի մայրուղիները և պրեֆեկտուրաները հեղեղում գոմաղբով ու այլ թափոններով: Ֆերմերների արհմիությունները հայտարարել են, որ մտադիր են շարունակել բողոքի ակցիաներն «ամբողջ շաբաթվա ընթացքում և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»: Նրանց կոչով ցույցերն աստիճանաբար տարածվում են ամբողջ երկրում։

Ֆրանսիայի գյուղատնտեսական արհմիությունների ազգային ֆեդերացիայի (FNSEA) նախագահ Առնո Ռուսոն ասել է, որ ավելի ու ավելի շատ ինքնաբուխ ակցիաներ են գրանցվելու ամբողջ երկրում։

Երեքշաբթի Նուվել-Աքվիտանիա շրջանի Լոտ-է-Գարոն դեպարտամենտի Ագեն կոմունայում բողոքող ֆերմերները փակել են պրեֆեկտուրայի շենքի մուտքը։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են բեռնատարներն ու տրակտորները մուտքի մոտ լցնում խոտի հսկայական կույտեր, գոմաղբ, մեքենաների անվադողեր և այլ աղբ: Նրանք նաև կարմիր ներկ են ցողել պատերին։ Ականատեսների վկայությամբ՝ նրանք օգտագործել են նաև սպանդանոցների ենթամթերք ու արյուն։