ԲԴԽ-ն ռեզերվային դատավորներին գործուղել է Երևանի և մարզերի դատարաններ

Լուրեր

25.06.2026 | 13:56
Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի մրցաշարում
25.06.2026 | 13:50
Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ գործով ռուս զինծառայողն ազատ է արձակվել․ 7,6 տարի պատժի կրման ժամկետն ավարտվել է
25.06.2026 | 13:44
Եթե ԵՏՄ-ն հայտարարում է` ինքը չկա, մենք ի՞նչ անենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:36
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ հետաքննություն է սկսվել Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հետ փակ չաթի պատճառով
25.06.2026 | 13:28
Այսօր կորոշվի՝ ով է լինելու ԱԺ նախագահի թեկնածուն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:21
Կովկասի հարցերով  ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Բաքվում է
25.06.2026 | 13:13
Դա մեր գնահատականը չի փոխում. Փաշինյանը` Հայկ Թորոյանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:05
100 հազար դրամ պետական տուրք` 2026 թվականին արտադրված 2-րդ հեռախոս ներկրելու համար. Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:57
Ռումինիայի Պատգամավորների պալատն առանց քվեարկության հաստատել է Մոլդովայի հետ միավորման մասին օրինագիծն ու ուղարկել Սենատ
25.06.2026 | 12:48
ԵՄ, ասիական, թուրքական շուկաներում մեծ հետաքրքրություն կա հայկական միրգ-բանջարեղենի նկատմամբ․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:37
Ելակն անսովոր բարձր գին ունի, թանկացել են ծիրանը, կեռասը․ Փաշինյանը Պապոյանից պարզաբանում պահանջեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:34
Խուզարկում են Գյումրիի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:31
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:30
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:28
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին
Բոլորը

Ռեզերվային դատավորներ Տաթևիկ Մուրադյանը, Գևորգ Պողոսյանը, Կարինե Դավթյանը, Կարեն Հակոբյանը, Արմեն Վարոսյանը, Վարդան Սուղյանը, Բորիս Բախշիյանը ԲԴԽ որոշմամբ գործուղվել են Երևանի և մարզերի դատարաններ։

Նշենք, որ այս դատավորները, բացառությամբ Բորիս Բախշիյանի,  ռեզերվային դատավորի կարգավիճակ էին ստացել 2022 թվականի տարեվերջին Դատական օրենսգրքում արված փոփոխությունների հետևանքով, իսկ դատավոր Բորիս Բախշիյանը ռեզերվային դատավորի կարգավիճակ է ստացել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հետևանքով, ապա՝ արդարացվել է։

Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ նշված է․

«Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահների գրությունները նշված դատարաններում առկա աշխատանքային ծանրաբեռնվածության,  դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության, դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու վերաբերյալ, համապատասխան ռեզերվային դատավորների համաձայնությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․

                                                                          

  1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ռեզերվային դատավոր Տաթևիկ Մուրադյանին 2024 թվականի հունվարի 23-ից գործուղել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
  2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ռեզերվային դատավոր Գևորգ Պողոսյանին 2024 թվականի հունվարի 23-ից գործուղել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
  3. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավոր Կարինե Դավթյանին 2024 թվականի հունվարի 23-ից գործուղել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
  4. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավոր Կարեն Հակոբյանին 2024 թվականի հունվարի 23-ից գործուղել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
  5. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավոր Բորիս Բախշիյանին 2024 թվականի հունվարի 23-ից գործուղել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
  6. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավոր Արմեն Վարոսյանին 2024 թվականի հունվարի 23-ից գործուղել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
  7. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավոր Վարդան Սուղյանին 2024 թվականի հունվարի 23-ից գործուղել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան»։

 

Ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդում հանդիպում է տեղի ունեցել ռեզերվային դատավորների հետ, որի ժամանակ ռեզերվային դատավորներին, ըստ էության, առաջարկվել է, ռեզերվային դատավորի կարգավիճակում մնալու և առանց աշխատանք կատարելու աշխատավարձ ստանալու փոխարեն գործուղվել մարզեր և աշխատել՝ այսպիսով թեթևացնելով նաև այլ դատավորների ծանրաբեռնվածությունը։

Նշենք, որ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն այն դեպքում, երբ որևէ դատարանի բնականոն գործունեությունը չի կարող ապահովվել դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նույն ատյանի համապատասխան մասնագիտացման մեկ այլ դատավոր իր համաձայնությամբ կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մինչև դատավորի վարույթում գտնվող գործի քննության ավարտը: Նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝  համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորները գործուղվում են առաջնահերթության կարգով՝ առանց գործուղման առավելագույն ժամկետի սահմանափակման: Իսկ գործուղումից հրաժարվելու դեպքում համապատասխան դատավորի ռեզերվային կարգավիճակը դադարում է։ Այսինքն՝ եթե ռեզերվային դատավորները հրաժարվեին իրենց արված առաջարկից, ապա նրանց ռեզերվային դատավորի կարգավիճակը կդադարեր։

Նշենք, որ ռեզերվային դատավորի կարգավիճակ ունի նաև դատավոր Դավիթ Արղամանյանը, սակայն վերջինս, ինչպես պարզ է դառնում ԲԴԽ որոշումից, չի գործուղվել։

 

Արաքս Մամուլյան