Պատերազմի և խաղաղության գույնը․ «World Press Photo» 2023-ը` Հայաստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

32-ամյա վիրավոր հղի կնոջը դուրս են բերում ռուսական ավիահարվածից ավերված Մարիուպոլի ծննդատան փլատակներից․ երեխան մահացած է ծնվում, կես ժամ անց մահանում է նաև մայրը։ Ողբերգական այս պատմությունը վավերագրել է ուկրաինացի լուսանկարիչ Եվգենի Մալոլետկան, որի լուսանկարը ճանաչվել է «World Press Photo 2023» մրցույթի տարվա լուսանկար անվանակարգի հաղթող։

«World Press Photo» ցուցահանդեսը Հայաստանում իրականություն է Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ջանքերով։ Ֆոտոմրցույթն արդեն շուրջ 6 տասնամյակի պատմություն ունի։ Նպատակն է` ամբողջ աշխարհին ցույց տալ պատերազմի և խաղաղության գինը, մարդկային ցավն ու տառապանքը։

Մրցույթին մասնակցել է ավելի քան 127 երկրի 4,000 լուսանկարիչ, ներկայացվել է 60,000 հազար լուսանկար, ընտրվել է 24 հաղթող տարբեր անվանակարգերում։

Հայաստանում ցուցահանդեսն արդեն երրորդ տարին է անցկացվում։ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Տիմեն Կաուվենարի խոսքով՝ այս լուսանկարներով նաև արտահայտվում են խոսքի ազատությունն ու անաչառությունը։

Լուսանկարները ցուցադրված են Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։ Տնօրեն Մարկ Գրիգորյանը շեշտում է՝ այսօր մենք ունենք աշխարհի լավագույն լուսանկարները տեսնելու հիանալի հնարավորություն։

Ուկրաինացի լուսանկարիչ Եվգենի Մալոլետկան վավերագրել է նաև 2020 թվականի Արցախյան պատերազմը։ Մատնանշում է մարդկային տառապանքը, որ ամենուր նույնն է։ Նրա խոսքով՝ Մարիուպոլի պաշարման դրվագները բավական ծանր էին, դժվար էր տեսնել մարդկանց մահը և միաժամանակ լուսանկարել։

«World Press Photo» մրցույթի 2023 թվականի հաղթողների շարքում է նաև հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը։ Նա հաղթել է «Երկարաժամկետ նախագիծ» անվանակարգում՝ Կենտրոնական Ասիայում ջրի սակավության վերաբերյալ «Battered waters» լուսանկարների նախագծի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան