Իսրայելը Գազայի հատվածում գործողության մեկնարկից ի վեր մեկ օրում ամենամեծ կորուստներն է կրել

Լուրեր

15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը մեկ օրում կրել է իր ամենամեծ կորուստները Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման դեմ ցամաքային գործողության մեկնարկից ի վեր։ Բանակի հրամանատարության վերջին տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում 24 իսրայելցի զինվոր է զոհվել, գրում է VOA-ն։

Իսրայելական բանակի խոսնակ, կոնտրադմիրալ Դանիել Հագարիի խոսքով՝ 21 զինվոր է զոհվել երկու շենքերում, որտեղ գտնվել են իսրայելացի զինվորականները պայթուցիկները գործի դրվելուց հետո։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նռնականետով խոցվել է նաև իսրայելական տանկ։

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ցավակցություն է հայտնել զինվորականների մահվան կապակցությամբ։

«Շատ դժվար առավոտ է»,- նշել է նա։

Ամենադաժան մարտերն այս պահին ընթանում են Գազայի հատվածի հարավ-արևմուտքում գտնվող Խան Յունիս քաղաքում, որտեղ այժմ կենտրոնացած են ՀԱՄԱՍ-ի հիմնական ուժերը:

Երկուշաբթի հաղորդվել էր, որ իսրայելական զորքերը գրավել են հիվանդանոցի շենքը, որտեղ պաշտպանվում են ՀԱՄԱՍ-ի զինյալները: Պաղեստինյան կողմը հերքում է այս մեղադրանքները։ ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի Առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելցիների կողմից բուժաշխատողների ձերբակալության մասին։

Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայում՝ ի պատասխան հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ-ի հարձակմանը։ Այն ժամանակ զոհվել են ավելի քան 1200 իսրայելցիներ, այդ թվում՝ երեխաներ և օտարերկրացիներ, և մոտ երկու հարյուր մարդ պատանդ է վերցվել։ Նրանց ավելի քան կեսը դեռ մնում է Գազայի հատվածում՝ ՀԱՄԱՍ-ի ձեռքում։