«Հայոց պատմություն»  հասկացությունն ավելի լայն է, քան  «Հայաստանի պատմությունը»․ Սերոբ Խաչատրյան

Լուրեր

22.06.2026 | 15:51
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը
22.06.2026 | 15:45
Նախկին դատավոր Արթուր Մկրտչյանը ցանկանում է դառնալ դատավորների Էթիկայի հանձնաժողովի անդամ․ Դեպարտամենտը հրապարակել է թեկնածուների ցանկը
22.06.2026 | 15:30
Կարող է իր ներողություններն իրեն պահել․ Զելենսկին Լուկաշենկոյից «կոնկրետ քայլեր» է պահանջում
22.06.2026 | 15:19
Ուկրաինան հարձակվել է Վորոնեժի վրա․ հրթիռային հարված է հասցվել պաշտպանական գործարանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
Բոլորը

«Հայաստանի պատմությունը համարվում է հայոց պատմության մաս, հետևաբար՝ չեմ կարծում, որ մեր պատմության դասագրքերում  պետականության գործոնը մինչև հիմա անտեսված է եղել»․ Factor TV-ի հետ զրույցում «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախագծի մասին կարծիք հայտնեց կրթության փորձագետ  Սերոբ Խաչատրյանը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝  փոփոխության արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները: Փորձագետը, սակայն նախարարության հիմնավորման հետ համաձայն չէ։

«Կրթական առումով այս փոփոխությունը այնքան էլ արժեքավոր չէ, և իմաստը չեմ հասկանում, որովհետև հայոց պատմություն հասկացությունը ավելի լայն է քան Հայաստանի պատմությունը։ Չեմ հասկանում, թե ինչու է Հայաստանի և հայ ժողովրդի պատմություն արտահայտությունը հակասում հայոց պատմություն արտահայտությանը։ Հայաստանի բնակչության մեծ մասը ապրում է Հայաստանից դուրս, մեր պատմական տարածքները բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել, կարծում եմ, որ հայոց պատմություն տարբերակը ավելի համընդգրկում է և հնարավորություն է տալիս նաև խոսել հայակական գաղթօջախների, մշակութային կենտրոնների, անհատների մասին», – ասում է Սերոբ Խաչատրյանը։

Հիմնավորման մեջ օրինակներ կան նաև այլ երկրներում պատմություն առարկայի անվանումներից  և նշվում է, որ փոփոխությունն իրականացվել է հենց այդ երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում։

«Նշվում է ֆրանսիայի պատմություն, Իտալիայի պատմություն, բայց այստեղ կա փաստարկ․ մեր ժողովրդի պատմությունը բավական տարբեր է մյուս ժողովուրդներից։ Արդյո՞ք այսօր ֆրանսիացիների ու իտալացիների մեծ մասը ապրում է իրենց երկրից դուրս, ես չեմ կարծում։  Մենք տարբեր ենք այդ իմաստով, և պարտադիր չի, որ հենց նույն ձևով կոչվի այլ երկրների պատմություն առարկայի անվանումը»,- ասում է փորձագետը։

Նախագիծն արդեն երկրորդ օր է, ինչ դրված է ՀՀ կառավարության իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում, այս պահին քվեարկածների 82 տոկոսը դեմ է արտահայտվել նախագծին։

 

Անի Թամրազյան