Սահմանադրական դատարանը որոշեց՝ արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը չի հակասում Սահմանադրությանը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Սահմանադրական դատարանը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու՝ Արդարադատության նախարարի լիազորության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով որոշում է կայացրել, որով արձանագրել է, որ նախարարի՝ վարույթ հարուցելու լիազորությունը սահմանող նորմը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը։ Այս հարցով Սահմանադրական դատարան դիմում էին ներկայացրել  Ազգային ժողովի պատգամավորները։

Դիմումում, մասնավորապես, նշվել է, որ Դատական օրենսգրքով Արդարադատության նախարարի՝ որպես գործադիր իշխանության ներկայացուցչի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը չի համապատասխանում իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքին և հակասում է Սահմանադրության 164-րդ հոդվածի պահանջներին, որով սահմանվում է դատավորի կարգավիճակն ու անկախության երաշխիքները։

Ըստ դիմումի՝ Արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործիքակազմը լայնորեն իրացվում է Արդարադատության նախարարի կողմից, որը եթե հանդիսանար դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միակ գործիքակազմը, կարող էր ունենալ իրավաչափ հետապնդվող նպատակ, սակայն հենց նույն Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը (սահմանում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող մարմինները)  որևէ կերպ չի դիտարկում Արդարադատության նախարարությանը որպես միակ կարգապահական վարույթ հարուցող սուբյեկտ»:

 Դիմումում ընդգծվել է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեղող մեկ այլ մարմնի՝  Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դերը և նշվել,, որ պատահական չէ, որ այն բաղկացած չէ բացառապես դատավորներից, այլ նաև ոչ դատավոր անդամներից, ինչը հենց պետք է երաշխավորեր Արդարադատության նախարարության՝ որպես կարգապահական վարույթ հարուցող սուբյեկտի կառուցակարգի վերացումը:

Սահմանադրական դատարանը, սակայն, որոշել է, որ Արդարադատության նախարի՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը չի հակասում Սահմանադրությանը։

Մանրամասներն՝ այստեղ 

Արաքս Մամուլյան