Ադրբեջանի ԱԳՆ-ն Բորելին մեղադրել է Բաքվի ու Բրյուսելի հարաբերությունները սրելու մեջ

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

Պաշտոնական Բաքուն  արձագանքել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցի Ժոզեպ Բորելի հայտարարություններին, որոնք առնչվում են ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած սպառնալիքներին։

«Մենք կտրականապես մերժում ենք հունվարի 22-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքները»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան  Հաջիզադեն։

Նրա գնահատմամվ «ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից փաստերի ակնհայտ խեղաթյուրումը Ադրբեջանի օրինական շահերի անտեսում է, և նման սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտների վառ օրինակ է, որն էլ ավելի է սրում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները»։ Ըստ Բաքվի ներկայացուցչի՝ Բորելը «ոչ միայն ամբողջությամբ խեղաթյուրում է Ադրբեջանի նախագահի տեսակետները Ադրբեջանի և Հայաստանի տարածքների  պատմական փաստերի վերաբերյալ, այլև հրահրում է ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի նկատմամբ»։

«Չնայած այն հանգամանքին, որ միջազգային հանրությունը ջանքեր չի գործադրել՝ համոզելու Հայաստանին գործել միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, Ադրբեջանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանը և կայունությանը։ Ագրեսիան և անջատողականությունը դադարեցնելու համար Ադրբեջանի ձեռնարկած միջոցները նախադրյալներ են ստեղծում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար»,- ասել է Հաջիզադեն։

«ԵՄ ներկայացուցչի համերաշխության հայտարարությունը Ֆրանսիայի հետ՝ կապված դիվանագետների արտաքսման մասով, ոչ միայն բացահայտ միջամտություն է ընթացող իրավական հետաքննությանը, այլ նաև արդարացում է Ադրբեջանից վտարված ֆրանսիացի դիվանագետների անօրինական գործողությունների համար»,- նշել է նա։ Հաջիզադեն նաև սպառնացել է, թե «Ադրբեջանը վճռականորեն կանխելու է  իր ազգային շահերին հակասող ցանկացած պնդում և սպառնացող հռետորաբանությունը օրինականացնելու փորձերը»։

Հիշեցնենք՝ Բորելը նախօրեին մամուլի ասուլիսում համերաշխություն էր հայտնել Ֆրանսիային, որի դիվանագետներին Բաքուն անհիմն մեղադրանքներով վտարել է երկրից, ու նշել, որ Ադրբեջանը պետք է վերադառնա Հայաստանի հետ առարկայական խաղաղության և կարգավորման բանակցություններին։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  վերջին տարածքային պնդումները խիստ մտահոգիչ են։ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և ծանր հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա»,-հայտարարել էր Ժոզեպ Բորելը։

Էմմա Չոբանյան