ՀՀ-ԵՄ երկխոսության նիստին քննարկվել են գենդերային հավասարությանը, խտրականության բացառմանը, հավաքների ազատությանն առնչվող հարցեր

Լուրեր

23.02.2026 | 11:44
Ամսական 42 միլիոն դրամ է մտնում Երևանի բյուջե՝ ավտոմատ ինքնասպասարկող սարքերից․ քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:33
Մեքսիկայում անկարգություններ են սկսվել ազդեցիկ թմրաբարոնի վնասազերծումից հետո
23.02.2026 | 11:26
S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում
23.02.2026 | 11:17
Աջափնյակի մետրոյի կայարանի հատվածում բիզնես կենտրոն կլինի, որը կմեղմի կառուցման ծախսերը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:09
Ե՞րբ ենք սկսում Ծարավ աղբյուրի մանկապարտեզի շինարարությունը․ Ավինյանը՝ ենթակային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:01
Տիգրան Բարսեղյանի գոլն ու Նաիր Թիկնիզյանի ասիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:57
Բա պատասխանատուներն ո՞ւր էին, որ առանց բիտումի ասֆալտ էին լցնում․ փորձանմուշներ վերցրե՛ք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:45
Այս շաբաթ բոլոր փողոցները ավազի մնացորդներից մաքրված կլինեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:34
Հայ աթլետները երկու ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում
23.02.2026 | 10:30
19-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձ կալանավորվել է
23.02.2026 | 10:21
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
23.02.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.02.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 23-ի դրությամբ
23.02.2026 | 09:45
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում և Ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,1 միլիարդ դրամ
23.02.2026 | 09:33
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 18-ին մասնակցել է Մարդու իրավունքների շուրջ Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական միություն երկխոսության 13-րդ նիստին։ Այս մասին տեղեկացրին ՄԻՊ-ի գրասենյակից։

«ՀՀ պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար տիկին Դորոտա Դլուչի-Սուլիգան:

Քննարկվել են գենդերային հավասարությանը, խտրականության բացառմանը, հավաքների ազատությանը, խոսքի և տեղեկատվության ազատությանը, ազգային փոքրամասնությունների, փախստականների իրավունքներին, ինչպես նաև աշխատանքային իրավունքների ամրապնդմանն առնչվող և մի շարք այլ հարցեր:

Նիստի շրջանակներում հատուկ ընդգծվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի ընդունման կարևորությունը:

Քննարկվել է մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին առնչվող հարցերի ուղղությամբ բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի շրջանակներում համագործակցությունը՝ հաստատելով փոխգործակցությունն ամրապնդելու հանձնառությունը:

ՀՀ պատվիրակությունը ԵՄ գործընկերներին ներկայացրել է վերոնշյալ հարցերի առնչությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերն ու ընթացիկ աշխատանքները: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը ներկայացրել է ոլորտների կատարելագործման ուղղությամբ կատարված քայլերը` հատուկ ընդգծելով նաև այն գործողությունները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ բնագավառներում իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման և ամրապնդման նպատակով։

Հատուկ անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական հարձակմանը, դրան հաջորդած բռնի տեղահանման հումանիտար հետևանքներին և մարդու իրավունքների տեսանկյունից առաջացած խնդիրներին։ Քննարկվել են ավելի քան 100 հազար փախստականների հրատապ կարիքները հասցեագրելու և նրանց սոցիալ-տնտեսական ներառումը դյուրին դարձնելուն ուղղված ջանքերը, որի համար միջնաժամկետ հեռանկարում զգալի աջակցություն է պահանջվում»,- ասված է հաղորդագրության մեջ: