ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարը Թուրքիայում հակաիսրայելական միջոցառումներ է կազմակերպում․ անդրադարձ

Լուրեր

24.02.2026 | 23:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.02.2026 | 23:35
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում
24.02.2026 | 23:30
Ադրբեջանում նախկին քննիչը ձերբակալվել է Ալիևի խոսքերի վերաբերյալ  մեկնաբանության  համար
24.02.2026 | 23:18
ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին
24.02.2026 | 23:10
«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
24.02.2026 | 23:06
Ադրբեջանում ջրի պահուստը բավարար է մոտ մեկ տարվա համար
24.02.2026 | 22:59
Վաշինգտոնը ձգտում է ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը. Bloomberg
24.02.2026 | 22:48
Դուրովը հայտարարել է ՌԴ-ում իր դեմ ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին
24.02.2026 | 22:31
TRIPP-ը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին. Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ
24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
Բոլորը

Թուրքիայում հակաիսրայելական ցույցերը համակարգում է ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական բյուրոյի անդամ Սուհեիլ Ահմադ Հասան ալ-Հինդին՝ թուրքական «Հըզբոլլահի» հետ համագործակցությամբ, որը կապված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության հետ ու աջակցվում է Իրանի կողմից։ Այս մասին ասվում է Nordic Monitor-ի անդրադարձում։

Ալ-Հինդին վերջերս դարձել է Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի նշանավոր խոսնակը, ակտիվորեն մասնակցում է ՀԱՄԱՍ-ին աջակցող միջոցառումներին՝ կազմակերպված թուրքական իսլամիստական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Այս գործունեության հիմնական գործընկերներից մեկը «Հըզբոլլահ» խմբավորումն է, որը հիմնականում կենտրոնացած է Թուրքիայի քուրդ բնակչության շրջանում։

Հունվարի 2-ին Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան առաջնորդ Սալեհ ալ-Արուրիի մահից հետո ալ-Հինդին համարվում է Թուրքիայում մի շարք իրադարձությունների կենտրոնական խոսնակը։ Ալ-Արուրին՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը համարվող Իզ ադ-Դին ալ-Քասամի հիմնադիր հրամանատարը, բնակվում էր Թուրքիայում և սերտ կապերի մեջ էր թուրքական բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ նախագահ Էրդողանի հետ: Հունվարի 5-ին Ստամբուլի Ֆաթիհ մզկիթում ալ-Արուրիի պատվին տրված թաղման աղոթքի ժամանակ ալ-Հինդին խոսել էր ալ-Արուրիի ժառանգության մասին՝ նրան բնութագրելով որպես «մոջահեդ», տերմին, որն օգտագործվում է նաև Էրդողանի կողմից ՀԱՄԱՍ-ի մարտիկներին նկարագրելու համար:

Լրատվամիջոցը գրում է, որ ՀԱՄԱՍ-ը կապիտալացրել է Ալ-Արուրիի մահը՝ խթանելու խմբավորման արմատական գաղափարախոսությունը Թուրքիայում՝ օգտագործելով նրան որպես «պաստառի տղա»՝ նոր հավաքագրումներ, ֆինանսավորում և աջակցություն ներգրավելու համար: Նրա հուղարկավորությանը մասնակցել է նաև ՀԱՄԱՍ-ի մեկ այլ գործիչ՝ Մաջիդ Աբու Հասանը, որը, ըստ տեղեկությունների, տարիներ է անցկացրել իսրայելական բանտում ալ-Արուրիի հետ։

Ալ-Արուրիի համար աղոթքը ղեկավարել է Էնվեր Քըլըչարսլանը, որը 2002 թվականի փետրվարին դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման՝ Լիբանանի «Հըզբոլլահից» առանձնացված և Թուրքիայում ահաբեկչական խմբավորումների ցուցակում ընդգրկված «Հըզբոլլահին» անդամակցելու համար: 1987 թվականին Իրանում մարզվելուց հետո Քըլըչարսլանը նշանակվել էր՝ ծառայելու թուրքական «Հըզբոլլահի» հանգուցյալ առաջնորդ Հուսեյն Վելիօղլուին, որը սպանվել է 2000 թվականի հունվարին։ Քըլըչարսլանը ներկայում ղեկավարում է Իսլամական գիտնականների և մեդրեսեների միությունը՝ թուրքական «Հըզբոլլահի» մասնաճյուղը։ Խումբը հիմնականում աշխատում է Թուրքիայի քրդերի հետ:

Նախկին հետաքննությունները պարզել են, որ թուրքական «Հըզբոլլահը» ֆինանսավորում է ստացել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից։ Այն քաղաքականապես կապված է Էրդողանի կառավարության հետ 2014 թվականից, և նրա քաղաքական թևը՝ HÜDA-PAR-ը, անցյալ տարվա ընտրություններում առաջին անգամ ապահովել է երեք տեղ խորհրդարանում՝ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ առաջադրվելուց հետո։

Մեկ այլ միջոցառման ժամանակ, որտեղ ալ-Հինդին հունվարի 14-ին ներկայացել էր որպես խոսնակ Բուրսա նահանգում՝ իշխող ԱԶԿ-ի ղեկավարած քաղաքապետարանի աջակցությամբ, գովաբանել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի թիրախների վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումները:

«Այս խիզախ անհատները՝ Ալ-Քասամի բրիգադները, ծնկի են բերել սիոնիստներին և վախ են սերմանել նրանց մեջ»,- ասել էր նա:

Նույն միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Թուրքիայի նախագահի նախկին խորհրդական, ԱԶԿ-ի նախկին փոխնախագահ Յասին Աքթայը։

Ալ-Հինդին նաև ներկայացել է որպես հիմնական բանախոս դեկտեմբերին Թուրքիայում անցկացված մի քանի հանրահավաքներում։ Դեկտեմբերի 3-ին նա մեկնել է Դիարբեքիր նահանգ և հյուրընկալվել «Հըզբոլլահի» քաղաքական թևի՝ HÜDA-PAR-ի նահանգային նախագահ Վեդաթ Թուրգուտին: Բացի այդ, նա հաճախակի հարցազրույց է տալիս Թուրքիայի պետական լրատվական գործակալությանը:

Լրատվամիջոցը գրում է, որ 2017 թվականին ալ-Հինդին հրաժարական է տվել ՄԱԿ-ի օգնության և աշխատանքի գործակալությունում (UNRWA) պաշտոնից՝ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել նրա ընտրությունը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյում։ Գազայում մնալուց որոշ ժամանակ անց նա տեղափոխվել է Թուրքիա։ Ներկայում Ալ-Հինդին բնակվում է Ստամբուլում և վայելում է Էրդողանի կառավարության պաշտպանությունը, որը բացահայտորեն աջակցում է ՀԱՄԱՍ-ին։

Թուրքիան ՀԱՄԱՍ-ի մի քանի բարձրաստիճան գործիչների համար հանգրվան է դարձել։ Նրանք օգտագործում են նաև թուրքական ֆինանսական և բանկային համակարգը։ Ոմանք ստացել են Թուրքիայի քաղաքացիություն, անձնագրերում նույնիսկ թուրքական անուններ են վերցրել՝ հայտնաբերումից խուսափելու համար:

ՀԱՄԱՍ-ի որոշ գործիչներ և նրանց հետ կապված ընկերությունները վերջին տարիներին ենթարկվել են ԱՄՆ Ֆինանսների նախարարության պատժամիջոցներին: Չնայած դրան՝ Էրդողանի կառավարությունը թույլ է տալիս նրանց ազատորեն գործել Թուրքիայում։

Էմմա Չոբանյան