Բրիտանիան ՄԱԿ-ին է ուղարկել արբանյակային լուսանկարներ, որոնք ապացուցում են Հյուսիսային Կորեայից ՌԴ հրթիռների մատակարարումը․ The Guardian

Լուրեր

15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի փորձագետների խմբին է տրամադրել արբանյակային լուսանկարներ Հյուսիսային Կորեայից ՌԴ բեռնափոխադրումների մասին միջազգային պատժամիջոցները խախտող զենքի գործարքների պաշտոնական հետաքննության  շրջանակներում, գրում է The Guardian-ը։

Հյուսիսային Կորեան մեղադրվում է Ռուսաստանի կառավարությանը բալիստիկ հրթիռներ և հարյուր հազարավոր հրետանային արկեր մատակարարելու մեջ՝ Ուկրաինայում պատերազմի համար, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին Ռուսաստանի հեռավոր արևելքում հանդիպել էր հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընին:

Լրատվամիջոցը, որը ծանոթացել է բրիտանական հետախուզության զեկույցին, գրում է, որ արբանյակային պատկերներն արվել են սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Դրանցում պատկերված են երեք ռուսական նավեր՝ «Մայա», «Անգարա» և «Մարիա»։ Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես են արկղերը բեռնում ռուսական նավերը հյուսիսկորեական նավահանգստում։

Թեև պարբերականը հայտարարել է, որ չի կարող որոշել, թե ինչ կա բեռնարկղերում, սա հետևում է ԱՄՆ-ի հայտարարությանը, որ Ռուսաստանն անցյալ շաբաթ Ուկրաինայում օգտագործել է Հյուսիսային Կորեայից ստացված բալիստիկ հրթիռներ:

Զեկույցում տեղ գտած բոլոր նավերը պատժամիջոցների տակ են հայտնվել ԱՄՆ կառավարության կողմից 2022 թվականին։

«Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հյուսիսկորեական զենքի օգտագործումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի խախտում է։ Դա խաթարում է միջուկային զենքի տարածումը կանխելու՝ միջազգային ջանքերը և բացահայտում, թե որքան հուսահատ է դարձել Ռուսաստանն իր անհաջող ներխուժման արդյունքում: Այս և այլ ապացույցները, որոնք ներկայացված են ՄԱԿ-ի պատժամիջոցների կոմիտեին, պետք է լիարժեք հետաքննություն սկսեն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի կողմից միջազգային պատժամիջոցների կոպտագույն խախտումների վերաբերյալ»,- ասել է ՄԱԿ-ի դիվանագետը։

Նշվում է, որ զեկույցը, Միացյալ Նահանգների և այլ երկրների այլ ապացույցների հետ միասին, տրամադրվել է Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի տարածման հարցերով ՄԱԿ-ի փորձագետների խմբին: Ակնկալվում է, որ հաջորդ ամիս այն  հրապարակելու է իր զեկույցը։

Էմմա Չոբանյան