Աչքերը փակել են, տեղափոխել անհայտ վայր․ ինչ է հայտնի ավագանու անդամի առևանգումից

Լուրեր

29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
29.07.2026 | 15:41
ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 15:39
Պետբյուջեից 24 մլն դրամ՝ Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավ կազմակերպելու համար
29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
Բոլորը

Երեկ հայտնի դարձավ, որ առևանգվել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը։

Նա հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ին Թոթովենցի փողոցից անհայտ անձինք իրեն ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, կտորով փակել են աչքերը, տեղափոխել են անհայտ վայր, որտեղ հանդիպել է մոտ 60-ից 65 տարեկան տղամարդու հետ, ում հետ քաղաքական գործունեության հետ պայմանավորված զրույց է ունեցել, որից հետո նույն անձանց կողմից, նույն կերպով իրեն տեղափոխել են Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել: Այս մասին Factor.am-ին ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ` մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելու հատկանիշներով։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Իրականացվում են քննչական, վարութային ակտիվ գործողություններ՝ հաղորդման մեջ նշված տեղեկությունները, քրեական վարույթի շրջանակներում, համակողմանի ստուգելու, իրականությունը պարզելու նպատակով։ Ոստիկանությանը տրվել է համապատասխան հանձնարարություն՝ քննությանը հետաքրքրող մի շարք հանգամանքներ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ»,- նշեց ՔԿ խոսնակը։

Ավագանու անդամ Նարինե Հայրապետյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, ըստ կուսակիցների՝ նա այս պահին երկրում չէ։ Հայրապետյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել էր ավագանու նոյեմբերի 21-ի նիստին, երբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի ժամանակ հայհոյել էր ավագանու անդամներին։

Հաջորդ օրը Factor TV-ի հարցին ի պատասխան նա ասել էր, որ սեռական բնույթի հայհոյանքը հնչեցրել է ի պատասխան, երբ իրեն են հայհոյել։ Տարածված տեսանյութերում, սակայն, չի երևում, թե ով է հայհոյում Հայրապետյանին։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նոյեմբերի 21-ի նիստում իրավիճակը սրվել էր «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթի ժամանակ։

«Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը ջուր էր շփել Խաչատրյանի վրա, վերջինս քաշել էր Աղեկյանի մազերից, սկսվել էր հրմշտոց, որը շարունակվել էր քաղաքապետարանի միջանցքում՝ վերածվելով ծեծկռտուքի։ Դրան ակտիվ մասնակցել էին 12 վարչական շրջանների ղեկավարները։ Դեպքի առթիվ խուլիգանության և բռնի գործողություններ կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արփի Հակոբյան