ԵԽԽՎ-ն պատրաստվում է Ադրբեջանի պատվիրակության նկատմամբ պատժամիջոցներ սահմանել․Европейская правда

Լուրեր

21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
Բոլորը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է սահմանափակել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ երկրի կողմից կազմակերպության սկզբունքները խախտելու համար։ Այս մասին Ստրասբուրգում ուկրաինական Европейская правда-ի թղթակցին հայտնել են իրավիճակին ծանոթ մի քանի աղբյուրներ։

«ԵԽԽՎ նախագահական հանձնաժողովի մակարդակով արդեն իսկ կայացվել է Ադրբեջանի նկատմամբ սահմանափակումներ նախաձեռնելու հիմնարար որոշում։ Կեսօրին՝ լիագումար նիստի մեկնարկով, պատգամավորները պաշտոնապես նախաձեռնելու են այս ընթացակարգը, ամենայն հավանականությամբ, Գերմանիայի ներկայացուցչի պաշտոնական նախաձեռնությամբ»,- գրում է լրատվամիջոցը։

Հաղորդվում է, որ Բաքվի նկատմամբ պաշտոնական բողոքը լինելու է այն բանի համար, որ փետրվարին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների համար ԵԽԽՎ-ից դիտորդներ չեն հրավիրվել։ Նաև բողոքներ են հնչում այն բանի համար, որ Ադրբեջանը հրաժարվել է թույլ տալ ԵԽԽՎ զեկուցողների մուտքը Լաչինի միջանցք։

Մինչ այս, 2014 թվականից սկսած ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը նմանատիպ ընթացակարգ էր իրականացրել Ռուսաստանի դեմ, որոնք, ի վերջո, հանգեցրին  2022 թվականին ՌԴ-ի՝ այս կառույցից դուրսմղմանը։

2022 թվականին ԵԽԽՎ-ում արդեն իսկ հնչում էին ակնարկներ Ադրբեջանին ԵԽ-ից հեռացնելու վերաբերյալ։

Էմմա Չոբանյան