Գերմանիայում աննախադեպ բողոքի ցույցեր են․ 1,4 միլիոն մարդ դուրս է եկել փողոցներ

Լուրեր

15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հարյուր հազարավոր մարդիկ կիրակի դուրս են եկել Գերմանիայի տարբեր քաղաքների փողոցներ՝ բողոքելու երկրում ծայրահեղ աջակողմյան AfD կուսակցության գործունեության դեմ։ Սրանով ավարտվել է շուրջ մեկ շաբաթ տևած բողոքի ցույցերի շարքը, որոնց մասնակցել են աննախադեպ թվով ցուցարարներ:

Միայն ուրբաթից մինչև կիրակի առնվազն հարյուր բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Campact-ի և Fridays for Future-ի կազմակերպիչները հաշվարկել են, որ ավելի քան 1,4 միլիոն մարդ դուրս է եկել փողոց՝ ձգտելով «գերմանական հասարակության ազդանշանն ուղարկել AfD-ի և ծայրահեղ աջերի դեմ», գրում է VOA-ն:

Քաղաքական գործիչները, ինչպես նաև եկեղեցական առաջնորդները և Բունդեսլիգայի ֆուտբոլային մենեջերները կոչ են արել երկրի բնակչությանը ընդդիմանալ ծայրահեղ աջ կազմակերպություններին:

Կիրակի Մյունխենում ցուցարարների հոսքն այնքան մեծ է եղել, որ ակցիաների կազմակերպիչները ստիպված են եղել չեղարկել ծրագրված երթը և անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարդկանց խնդրել են ցրվել։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ բողոքի ցույցի է եկել մոտ 100 հազար մարդ, այսինքն՝ չորս անգամ ավելի, քան գրանցվել էր միջոցառման համար։ Կազմակերպիչների հաշվարկով՝ Քյոլնում բողոքի ակցիային միացել է 70 հազար մարդ, մինչդեռ Բրեմենում, տեղի ոստիկանությունը տվյալներով, 45 հազար մարդ է դուրս եկել քաղաքի կենտրոնում ցույցի:

Եվս 100,000 մարդ հավաքվել է կիրակի երեկոյան Բեռլինում բողոքի ցույցի՝ ըստ ոստիկանության տվյալների:

Ծայրահեղ աջ կուսակցության դեմ բողոքի ալիքը հարուցել է Correctiv հետաքննական պարբերականի կողմից հունվարի 10-ին հրապարակված զեկույցը։ Դրանում ասվում է, որ AfD-ի անդամները ծայրահեղական խմբավորումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել են ներգաղթյալների և «չձուլված քաղաքացիների» վտարման հարցը:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որը հանգստյան օրերին միացել է ցույցին, հայտարարել է, որ ներգաղթյալներին և քաղաքացիներին արտաքսելու ցանկացած ծրագիր հավասարազոր է «հարձակում Գերմանիայի ժողովրդավարության և, իր հերթին, բոլորի վրա»:

Նա կոչ է արել բոլորին ոտքի կանգնել՝ «հանուն միասնության, հանուն հանդուրժողականության, հանուն ժողովրդավարական Գերմանիայի»։

Ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը հայտարարել է, որ ծայրահեղ աջերի հավաքը հիշեցնում է 1942 թվականի «Վանսեի հրեշավոր համաժողովը», որի ժամանակ նացիստները ծրագրել էին ոչնչացնել եվրոպացի հրեաներին։