ՃՏՊ Երասխ-Երևան ավտոճանապարհին. տուժածներից երեքը երեխաներ են

Լուրեր

25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:44
Փաշինյանը միլիոնատեր է, թե միլիարդատեր` իշխանափոխությունից հետո է պարզվելու. Սևակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:30
Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը
25.08.2026 | 11:25
Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 21-ին, ժամը 18։38-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին հաղորդում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 52-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1980 թ.) և «Opel» (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, իսկ «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է գազատար խողովակի վրա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևոր հոսպիտալացվել են, իսկ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ռ. Ս.-ն (ծնված 1988 թ․), Ա. Հ.-ն (ծնված 2010 թ․), Ի. Հ.-ն (ծնված 2012 թ․) և Հ. Հ.-ն (ծնված 2016 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։