4-րդ դասարանցիները քննություն չեն հանձնի. Տավուշի մարզում կփորձարկվի նոր չափորոշիչը

Լուրեր

07.11.2026 | 12:26
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Տավուշի մարզում այս տարի փորձարկվելիք նոր չափորոշչով ամփոփիչ ատեստավորմանը։

«Չորրորդ դասարանում գիտելիքի ստուգման քննություններ չեն լինի, երեխաները ամփոփիչ բնութագրերի միջոցով կփոխադրվեն։

Որպեսզի միաժամանակ տեղեկացված լինենք երեխաների առաջադիմության ընդհանուր պատկերից, նախատեսում ենք չորրորդ դասարանում արտաքին գնահատում անել մեկ միասնական թեստով՝ մայրենի, մաթեմատիկա, ես և շրջակա աշխարհը առարկաների թեմաներից։ Սա կապ չի ունենա փոխադրման հետ, արդյունքները կստուգվեն կենտրոնացված և դպրոցներ կուղարկվի միայն ընդհանրացված պատկերը՝ հետագա աշխատանքները ուղղորդելու համար։
Իններորդ դասարանում՝

– պատմության և գրականության քննությունները կանցկացվեն մեկ միասնական՝ հետազոտական աշխատանքի ձևաչափով։ Ընդ որում, կգնահատվի բուն հետազոտական աշխատանքը, սովորողի վերլուծական միտքը, իսկ աշխատանքի քերականական մասը կստուգվի կանաչ գրիչի սկզբունքով․ կնշվեն ճիշտ գրված հատվածները, սխալները կգտնի ինքը՝ սովորողը։

– բնագիտության ուղղությամբ սովորողները կունենան հնարավորություն՝ ընտրել կամ նախագծային աշխատանքի ձևաչափը, կամ թեստի։ Ընդ որում, թեստի առաջադրանքները կազմվելու են նոր տրամաբանությամբ՝ միջազգային համապատասխան հետազոտությունների՝ TIMSS-ի և PISA-ի մեթոդաբանությամբ։ Այդ ձևով կկազմվեն նաև մաթեմատիկայի, հայոց լեզվի և օտար լեզվի թեստերը։

-Ֆիզկուլտուրայի ստուգարքը կպահպանվի՝ նորմատիվների հանձնման պահանջով։
Տասներկուերորդ դասարանի թեստերը նույնպես ամբողջությամբ վերափոխվում են միջազգային համապատասխան հետազոտությունների՝ TIMSS-ի և PISA-ի մեթոդաբանությամբ։ Այս տարի փորձարկման ժամանակ Տավուշի մարզի սովորողները լրացուցիչ հնարավորություն կստանան՝ այս նոր ձևով հանձնելու ավարտական և միասնական քննությունները՝ ի լրումն գործող ձևաչափի։ Այսինքն՝ ևս մի հնարավորություն կունենան հանձնելու քննությունները։ Միաժամանակ մեզ համար կստեղծվի լավ հնարավորություն՝ համադրել նոր և հին համակարգերի արդյունքները նույն երեխաների համար»,- ասված է գրառման մեջ։