Ադրբեջանցիները վերադարձրել են գողացված ոչխարները

Լուրեր

25.11.2024 | 23:30
Էրդողանը ծրագրում է հաջորդ ժամկետով գրավել իշխանությունը․ TIME-ի անդրադարձը
25.11.2024 | 23:15
Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարարին
25.11.2024 | 23:08
Ադրբեջանի ՌՕՈՒ կործանիչներն ուսումնական թռիչքներ են իրականացրել
25.11.2024 | 22:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
25.11.2024 | 22:33
Լոնդոնը ներկայացրել է ՌԴ «ստվերային նավատորմի» դեմ միջոցառումների ամենամեծ փաթեթը
25.11.2024 | 22:18
Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել` պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով
25.11.2024 | 22:01
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
25.11.2024 | 21:45
Սարի հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 21:30
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2024 | 21:16
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հարցեր են քննարկել
25.11.2024 | 21:01
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
25.11.2024 | 20:45
Ադրբեջանի թակարդն է ՀՀ-ի դեմ՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը հավասարեցնել Արևմտյան Հայաստանի հետ․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 20:28
ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արևմտյան խոշոր ընկերություններին կոչ է արել պատրաստվել պատերազմի
25.11.2024 | 20:14
Թուրքիայում 2 ռուս օդաչուներ 5 տարվա ազատազրկման են դատապարտվել
25.11.2024 | 20:00
Լեհաստանի նախագահը Հայաստանում է
Բոլորը

Երեկ երեկոյան ժամը 8-ին ադրբեջանցիները վերադարձրել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս գյուղի բնակիչ Արմեն Ջահանգիրյանի ոչխարները: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց սահմանամերձ գյուղի բնակիչը։

Նա երեկ էր ահազանգել էր, որ զինված ադրբեջանցիները գողացել են իր 260 ոչխարները։

Արմենը Factor.am-ին տեղեկացրեց, որ ոչխարներից մի քանիսն է պակաս։

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը ևս Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ոչխարները վերադարձվել են։

«Տարել են, հետ էլ բերել են։ Ինչքան տարել են, էդքան էլ բերել են»,- նշեց համայնքի ղեկավարը։

Հարցին՝ ինչպես են կենդանիները ադրբեջանական կողմում հայտնվել, արդյո՞ք ճիշտ է տեղեկությունը, որ դրանք պարզապես առանց հովվի են մնացել ու անցել սահմանը, համայնքապետն արձագանքեց վրդովմունքով․

«Բա որ ադրբեջանցիները չեն տարել, ո՞վ ա տարել։ Նախ անասունը անտեր չի լինում, ո՞վ պիտի տանի։ Եթե ադրբեջանցիք եկել են տարել, ես չեմ հասկանում հարցը»,- նշեց նա՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել։