Սիրիական լրատվամիջոցների տեղեկությամբ` իսրայելական կողմը հարվածել է Դամասկոսում գտնվող բնակելի շենքին
Քաղաքականություն
20.01.2024 | 14:58Իսրայելի զինուժի հրթիռակոծության արդյունքում վնասվել է Դամասկոսի բնակելի շենքերից մեկը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ առավոտյան Դամասկոսում պայթյուններ են որոտացել։
Վերջին շրջանում և հատկապես պաղեստինաիսրայելական հակամարտության նոր բռնկումից հետո Իսրայելի պաշտպանության բանակը պարբերաբար հարվածներ է հասցնում արաբական հանրապետության տարածքին։