Քննարկվել են ներքին անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման հեռանկարները

Լուրեր

15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
Բոլորը

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի համանախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստան – ԵՄ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 13-րդ նիստը: Նիստին մասնակցել է նաև ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ նիստին մասնակցում էին ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները, այդ թվում՝ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար տիկին Դորոտա Դլուչի-Սուլիգան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի, ԵՄ Հանձնաժողովի և պատվիրակության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ կառավարության ու իրավապահ համակարգի մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Возможно, это изображение 4 человека и текст

«Նախատեսված օրակարգային հարցերի շրջանակներում փոխնախարար Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ստեղծման և կազմավորման գործընթացը, Նախարարության ներքո գործող ծառայությունների, մասնավորապես Ոստիկանության ոլորտի բարեփոխումների առաջընթացը, Փրկարար ծառայության վերափոխման տեսլականն ու Միգրացիայի ու քաղաքացիական ծառայության արդեն իսկ իրականացված լայնածավալ բարեփոխումները։ Սարգսյանը շեշտել է, որ ՆԳՆ բարեփոխումների օրակարգի իրականացումն ընթացել է հանրությանը մատուցվող ծառայությունների առանց անգամ մեկ րոպե կանգի։

ԵՄ գործընկերներին են ներկայացվել նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում, ներառյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբերհանցագործության դեմ պայքարի ոլորտում գրանցած հաջողությունները, այդ թվում՝ ԵՄ մասնագիտացված կառույցների հետ արդյունավետ և սերտ համագործակցության արդյունքներով առկա մարտահրավերները, նախատեսվող քայլերը։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև Քրեական ոստիկանության ձևավորման նոր մոտեցումներին, որոնց շնորհիվ այն ավելի արդյունավետ պայքար կմղի հանցավորության դեմ։

Возможно, это изображение 5 человек

Նիստի շրջանակներում ՆԳՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը անդրադարձել է միգրացիոն քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգին, ապաստանի ոլորտում առկա իրավիճակին, ինչպես նաև կարևորել ՀՀ-ԵՄ միջև կնքված վիզաների դյուրացման համաձայնագրի կիրարկման արդյունավետ ապահովումը։

Շեշտվել է նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունն ու կարևորությունը։

Իր ելույթներում Սարգսյանը բարձր է գնահատել ՆԳՆ գործունեության ընթացքում ԵՄ կողմից տրամադրվող աջակցության ծավալները և դրանց ավելացմանն ուղղված առաջարկներով հանդես եկել, որին ի պատասխան՝ ԵՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում շարունակել ու խորացնել համակարգային բարեփոխումներին աջակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։