«Շնորհակալություն՝ առաջինը լինելու համարձակության համար». Ժաննա Անդրեասյան

Լուրեր

29.04.2026 | 17:01
ՄԱԿ-ը հայտնում է, որ Իրանում պատերազմի սկզբից ի վեր մահապատժի է ենթարկվել առնվազն 21 մարդ, ձերբակալվել՝ 4000-ը
29.04.2026 | 16:58
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանից հեռացավ․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 16:51
Ուզո՞ւմ եք նույն ոճով պատասխանեմ Ձեզ, ոնց Դուք եք վիրավորում. դատախազը` Գեղամ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:42
ԵԱ․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ամփոփումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:33
«Չերյոմուխա»-ի կիրառման դրվագը դատարան է ուղարկվելու. դատախազը` «Մարտի 1»-ի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:25
«Փակ միջոցառում է, սա էլ ռեժիմային գոտի է». ՊՊԾ աշխատակիցը՝ Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:17
Կրեմլը Հաղթանակի շքերթի «կրճատված ձևաչափը» բացատրում է Ուկրաինայի հարձակումներով
29.04.2026 | 16:06
Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ամփոփել են Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:55
Պատասխաններն անսպասելի են. Վարդապետյանը` Աբրահամյանի տան վաճառքի, Նարեկ Նալբանդյանի հյուրանոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրեն․ Իտալիայում քիչ ակումբներ ունեն այսպիսի պայմաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:35
Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են
29.04.2026 | 15:27
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
29.04.2026 | 15:25
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանում է. հյուրանոցի տարածքը արգելափակված է․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 15:19
Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
29.04.2026 | 15:15
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է. ՊՊԾ-ն փակել է ճանապարհը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարակարգ ստացած մանկավարժներին և արտադպրոցական ուսումնական հաստատությունների՝ արվեստի և երաժշտական դպրոցների, մարզադպրոցների մանկավարժներին, որոնք մասնակցել են կամավոր ատեստավորմանը և դրական արդյունք են գրանցել․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Նախարարը ողջունել է մանկավարժներին և շնորհավորել մասնագիտական զարգացման ծրագրերին հաջող մասնակցության համար:

«Նախորդ տարի ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է հավելավճարի տրամադրման ծրագրեր նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների համար: Նախադպրոցական հաստատությունների համար ծրագիրն իրականացվել է տարակարգի շնորհման միջոցով: 2023 թվականը մեկնարկային տարին էր, և շատ ուրախ եմ, որ ունենք մանկավարժներ, որոնք դիմել են և գրանցել հաջողված արդյունքներ: Ակնկալում ենք՝ կդիմեք նաև տարակարգի ավելի բարձր աստիճաններ ստանալու համար, և ձեր օրինակը խրախուսիչ կլինի համակարգում աշխատող ձեր գործընկերների համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի ընդգծմամբ՝ նախորդ տարին մեկնարկային էր նաև մարզադպրոցների և արվեստի դպրոցների մանկավարժների համար. նրանք հնարավորություն ստացան մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին և պետության կողմից ստանալ հավելավճար: Նախարար Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ մարզաձևերի 4 և արվեստի 3 ուղղությունների փոխարեն այս տարի էապես ընդլայնվել են արտաուսումնական հաստատությունների կամավոր ատեստավորման բնագավառները՝ ընդգրկելով 19 ուղղություն:

«Շնորհակալություն բոլորիդ առաջինը լինելու համարձակության համար, քանի որ առաջին անգամ մասնակցելը բարդ է, լի է անորոշությամբ ու մտավախությամբ. դիմել, թե՞ սպասել և ուրիշի փորձով հասկանալ՝ ինչպես է աշխատում ծրագիրը: Այս քայլով դուք ոչ միայն գրանցել եք ձեր անձնական հաջողությունն ու մասնագիտական զարգացման առաջընթացը, այլև մեզ օգնել եք գործարկել և զարգացնել այս կարևոր ծրագիրը: Դուք նաև լավ օրինակ եք ոլորտում աշխատող մյուս մասնագետների համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հույս հայտնել, որ նրանց փորձն ու հաջողությունը վարակիչ կլինեն մյուս մանկավարժների համար:

Նախարարի առաջարկությամբ մանկավարժները կիսվել են գործընթացի վերաբերյալ իրենց կարծիքներով, տպավորություններով, մտահոգություններով ու ներկայացրել իրենց առաջարկները: Դրանք մասնավորապես վերաբերել են վարձատրման ձևաչափին, թեստերի բովանդակությանը, մասնագիտական գրականության տրամադրման ժամկետներին, սահմանված դրույքաչափերին և այլն: Նախարարը շնորհակալություն է հայտնել դիտարկումների համար և նշել, որ առաջիկա փոփոխություններում անպայման դրանք հաշվի կառնվեն: