ՌԴ-ն պատրաստ է «առավելագույն հնարավոր օգնությունը ցուցաբերել» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար․ Կոպիրկին

Լուրեր

23.07.2026 | 17:15
Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. նա պատգամավորի անձեռնմխելիություն է ստացել. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:07
Ուրսուլա ֆոն դեր Լայենը մանրամասներ է հայտնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթից
23.07.2026 | 17:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
23.07.2026 | 16:52
Սերժ Սարգսյանի՝ «Սև Բերդ» ամրոցը օտարելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին
23.07.2026 | 16:42
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինայում պատերազմի ավարտի համար «նոր գաղափարներ» են անհրաժեշտ
23.07.2026 | 16:40
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց
23.07.2026 | 16:31
Հայ գրոսմայստերները մրցաշարի են մասնակցում Ֆրանսիայում
23.07.2026 | 16:22
Սև ծովում թուրքական նավը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման․ զոհ և վիրավորներ կան
23.07.2026 | 16:13
Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին Կառավարությունը 3 տարով պետական տարածք կտրամադրի
23.07.2026 | 16:05
Արագածոտնում եղբայրները մեղադրվում են մորը գրտնակով սպանելու և դին թաքցնելու համար
23.07.2026 | 15:55
Մոսկվայի մարզում Սու-57 է կործանվել․ այն համարվում է ՌԴ սպառազինության ամենաժամանակակից կործանիչը
23.07.2026 | 15:46
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
23.07.2026 | 15:41
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
23.07.2026 | 15:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստային տարածքների շուրջ 10%-ին
23.07.2026 | 15:29
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանն «աղաչում է» ԱՄՆ-ին գործարք կնքել
Բոլորը

Ռուսաստանը պատրաստ է առավելագույն հնարավոր օգնությունը ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսական կողմն աշխատել է շատ ակտիվ, համառ, հետևողական և շարունակում է աշխատել այս ուղղությամբ, ինչի մասին են վկայում մեր գործողությունները։ Չեմ էլ թվարկի, թե ինչ է արվել ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Այս առումով, ես ուզում եմ ասել, որ Ռուսաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում այս գործընթացին առավելագույն հնարավոր աջակցությունը ցուցաբերելուն, Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկապես կայուն, արդար խաղաղ կարգավորմանը հասնելուն»,- ասել է Կոպիրկինը։

Նա նշել է, թե Մոսկվան շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղությամբ։

«Մենք աջակցում ենք հարաբերությունների կարգավորմանը, և Ռուսաստանը միշտ ընդգծել է այդ ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը բոլոր ասպեկտներում՝ կլինի դա խաղաղության պայմանագրի կնքում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիա ու դեմարկացիա, վստահության ամրապնդման միջոցառումների մշակում, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության միջոցով շփումները, հաղորդակցությունների բացում»,- ասել ռուսաստանցի դիվանագետը։

Նա հավելել է, որ համապատասխան եռակողմ կառույցներ են ստեղծվել, և դրանցում ՌԴ-ն ակտիվ մասնակցում է։

«Կրկնում եմ՝ Ռուսաստանը վճռական է տրամադրված՝ ցուցաբերելու առավելագույն հնարավոր օժանդակությունը գործընթացին։ Իհարկե, դա կողմերի որոշելիքն է, դա նրանց ինքնիշխան խնդիրն է։ Հարավային Կովկասը մեզ համար շատ կարևոր տարածաշրջան է, և մեր կենսական շահերից է բխում, որ տարածաշրջանը լինի խաղաղ, կայուն և բարգավաճ»,-հայտարարել է Սերգեյ Կոպիրկինը։

Էմմա Չոբանյան