Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարիք ունի հետագա բարելավման․ ԵՄ

Լուրեր

25.06.2026 | 12:29
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:28
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին
25.06.2026 | 12:19
ԵՏՄ-ն ինքնալուծարման մասին է հայտարարում, եթե ԵՏՄ մի անդամ կարա մյուսի նկատմամբ սենց որոշում կայացնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:10
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ի մասով // «Ուժեղ Հայաստան»-ը հավաքի կոչ է անում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 12:01
Թրամփը գովաբանել է Զելենսկիի գործողությունները ՌԴ-ի հետ պատերազմում
25.06.2026 | 11:55
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Տարոն Չախոյանին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
Բոլորը

Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության ծառայությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի հունվարի 18-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների շուրջ Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական միություն երկխոսության 13-րդ նիստը։

Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունը հանձնառու են իրենց գործընկերության ամրապնդմանը՝ առաջ մղելով մարդու իրավունքների շուրջ ձևավորված օրակարգը, ապահովելով տեսանելի օգուտներ իրենց քաղաքացիների համար, ինչպես նաև կառուցելով ավելի ներառական հասարակություններ: Այս տարվա երկխոսությունն ընդգրկում էր թեմաների լայն շրջանակ, ներառյալ՝ գենդերային հավասարության, խտրականության բացառման, հավաքների ազատության, արտահայտման և տեղեկատվության ազատության, ընտրական և սահմանադրական բարեփոխումների, փախստականների իրավունքների, ինչպես նաև աշխատանքային իրաավունքների ամրապնդման վերաբերյալ հարցեր:

Եվրոպական միությունը շնորհավորել է Հայաստանին 2022 թվականի նոյեմբերին կայացած ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության վերջին նիստից հետո մարդու իրավունքներին առնչվող հարցերի ուղղությամբ արձանագրած առաջընթացի կապակցությամբ, չնայած գոյություն ունեցող բարդ մարդասիրական մարտահրավերներին և անվտանգության բարդ համատեքստին։ Կարևոր ձեռքբերում է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի ընդունումը: Մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության գենդերային նոր ռազմավարության նախագծի և «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ ընթացող աշխատանքների վերաբերյալ։ ԵՄ-ը ողջունել է երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև աշխատանքի տեսչական համակարգի ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Հայաստանը ԵՄ գործընկերներին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների գործընթացը և առաջիկա քայլերը, ինչպես նաև տեղեկացրել ընտրական համակարգի լավարկման հետագա ծրագրերի մասին։

Դրվատելով Հայաստանին առկա դրական զարգացումների առթիվ ՝ ԵՄ-ը նշել է, որ երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարիք ունի հետագա բարելավման, մասնավորապես՝ կալանքի պայմանների, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքի վրա բռնության և խտրականության, ընտանեկան բռնության և ատելության խոսքի հետ կապված: Կողմերը քննարկել են նաև իրավապահ համակարգում և զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերող հարցեր։

Եվրոպական միությունը և Հայաստանը քննարկել են մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին առնչվող հարցերի ուղղությամբ բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի շրջանակներում համագործակցությունը՝ հաստատելով փոխգործակցությունն ամրապնդելու հանձնառությունը: ԵՄ-ը ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 13-րդ արձանագրության վավերացումը, որը վերաբերում է բոլոր հանգամանքներում մահապատժի վերացմանը: ԵՄ-ն հաստատել է իր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը համապատասխան պետական մարմիններում ՄՔԴ կանոնների և ընթացակարգերի ոլորտում կարողությունների զարգացման գործում:

Հայաստանը Եվրոպական միությանը տեղեկացրել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական հարձակման և դրան հաջորդած բռնի տեղահանության հումանիտար և մարդու իրավունքների վրա ազդեցության մասին։ Այս համատեքստում կողմերը վերահաստատել են իրենց կողմից նախկինում արտահայտված դիրքորոշումները։ Հայաստանը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումների անհապաղ կատարման կարևորությունը։

Մասնակիցները քննարկել են ավելի քան 100.000 փախստականների հրատապ կարիքները հասցեագրելու և նրանց սոցիալ-տնտեսական ներառումը դյուրին դարձնելուն ուղղված ջանքերը, որի համար միջնաժամկետ հեռանկարում զգալի աջակցություն է պահանջվում:

Եվրոպական միությունը հիշեցրել է ԵՄ կողմից մարդասիրական նպատակով տրամադրված 12,2 մլն եվրո աջակցությունը և 15 մլն եվրո բյուջետային աջակցությունը, ինչպես նաև հայտնել երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացմանն աջակցությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների համար ֆինանսական և տեխնիկական աջակցության միջոցով շարունակելու հանձնառությունը:

ՀՀ պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ ԵՄ պատվիրակությունը գլխավորել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար տիկին Դորոտա Դլուչի-Սուլիգան: Մարդու իրավունքների շուրջ երկխոսությանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: