Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում մոտ կես միլիոն երեխա ապրում է շուրջօրյա խնամքի հաստատություններում, որից 937-ը՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ

Լուրեր

23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
23.06.2026 | 20:28
Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները
23.06.2026 | 20:13
Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Մոսկվային ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարվածները
23.06.2026 | 20:00
Սա ամենաապացուցված ընտրակեղծիքն է՝ ՍԴ-ն պետք է հաշվի նստի, ԿԸՀ-ի պես մատների արանքով չնայի․ Վարազդատ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 19:48
Բրյուսելում քննարկվել է հայկական ավիափոխադրողների՝ ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրսբերման գործընթացը
23.06.2026 | 19:39
ՀՀ-ն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային 3 անցակետի և 2 ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրության մասին
23.06.2026 | 19:35
Իսրայելը պետք է ազատվի ամերիկյան զենքից կախվածությունից. Իրանի դեմ պայքարը «կախված է մեր ուժից»․Նեթանյահու
23.06.2026 | 19:21
2 միլիարդ եվրո ներդրումներ` Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում կապակցվածության զարգացման համար
23.06.2026 | 19:07
Ուղիղ եթերում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական վարույթ չի նախաձեռնվել
23.06.2026 | 19:00
Փաշինյանն է ուզում ընդդիմությունը փողոց դուրս գա․ չունի լեգիտիմություն, ուզում է այն փողոցով ստանալ․ Ստեփան Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:49
Չեն կարողանում մարսել մեր ներկայությունը, կոնֆլիկտ են հրահրում․ Մանուկ Սուքիասյանը՝ ավագանու իշխանական անդամների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:43
Քննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր
23.06.2026 | 18:25
Թրամփը պնդում է, որ Իրանը համաձայնել է միջուկային ստուգումներ անցկացնել՝ չնայած Թեհրանի հերքմանը
23.06.2026 | 18:14
Ասացի` զբաղվիր քո գործերով. Ավետիսյանը` իր և Անի Խաչատրյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գրեթե կես միլիոն երեխա, իսկ ավելի ստույգ՝ 456,000 երեխա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գտնվում է շուրջօրյա խնամքի հաստատություններում, այդ թվում՝ խոշոր հաստատություններում: Սրա մասին է ասվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հրապարակված նոր զեկույցում․ տեղեկացնում են UNICEF Armenia-ի գրասենյակից։

Բարելավված պաշտպանության ուղիներ. այլընտրանքային խնամքի տակ գտնվող երեխաների իրավիճակը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում զեկույցում նշվում է, որ տարածաշրջանի շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների թիվը համաշխարհային միջինի կրկնապատիկն է՝ 100,000 երեխայից 232-ն ապրում է խնամքի հաստատություններում՝ ի համեմատ համաշխարհային՝ 100,000-ից 105 երեխայի դիմաց ցուցանիշի:

«Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, մինչև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երեխաների ինստիտուցիոնալացման երկար ու ցավալի ժառանգությանը վերջ դնելը: Չնայած որոշ բարելավում գրանցվել է, առաջընթացը հեռու է հավասար լինելուց: Հաշմանդամություն ունեցող երեխաները հիմնականում անտեսվել են», -նշել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի տնօրեն Ռեջինա դե Դոմինիչիսը:

Արևմտյան Եվրոպան շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների ամենաբարձր ցուցանիշն ունի՝ 294 երեխա 100,000 երեխայի հաշվով, ինչը համաշխարհային միջինի գրեթե եռապատիկն է: Թեև Արևմտյան Եվրոպայում հաստատությունները հիմնականում փոքր են ու ինտեգրված են համայնքներում, ընտանիքում խնամք կազմակերպելու փոխարեն հաստատությունում այն կազմակերպելու վրա է հիմնական բեռը: Ավելի բարձր ցուցանիշը մասամբ պայմանավորված է վերջին տարիներին Եվրոպայում ապաստան փնտրող, առանց ուղեկցողի և ընտանիքներից բաժանված երեխաների և երիտասարդների թվի աճով:

Զեկույցը նաև ընդգծում է որոշ դրական միտումներ։ Օրինակ, 2010 թվականից ի վեր շատ երկրներում գրանցվել է շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների համամասնության նվազում: Տվյալները ցույց են տալիս, որ Բուլղարիայում, Մոլդովայում և Վրաստանում ընտանիքահեն խնամքը դարձել է խնամքի կազմակերպման գերիշխող պաշտոնական այլընտրանքը, քանի որ կառավարություններն առաջնորդվում են ապաինստիտուցիոնալացման քաղաքականությամբ և զգալի ներդրումներ են կատարել հոգուտ ընտանիքահեն խնամքի:

Այնուամենայնիվ, փոքր առաջընթաց է գրանցվել հաշմանդամություն ունեցող երեխաների համար, որոնք շատ ավելի հավանական է, որ հայտնվեն շուրջօրյա խնամքի հաստատություններում, քան հաշմանդամություն չունեցող երեխաները: Տվյալներ ունեցող երկրներում հաշմանդամություն ունեցող երեխաները կազմում են շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների 4-ից 87 տոկոսը: Բացի այդ, տվյալներ ունեցող երկրների ավելի քան կեսում 2015-ից 2021 թվականներին աճել է հաշմանդամություն ունեցող երեխաների մասնաբաժինը բոլոր տեսակի ֆորմալ խնամքի հաստատություններում:

Ընտանիքից բաժանվելու և ինստիտուցիոնալացման բացասական ազդեցությունները երեխաների առողջության, զարգացման և բարեկեցության վրա լավ փաստագրված են: Շուրջօրյա խնամքի խոշոր հաստատություններում ապրող երեխաների մոտ ավելի հաճախ է հուզական անտեսում դիտվում, նրանց շրջանում գրանցվում են նաև չարաշահումների և շահագործման ավելի բարձր ցուցանիշներ՝ իրենց հետ բերելով հոգեկան առողջության խնդիրներ, հոգեբանական սթրեսներ և տրավմա:

Հաստատություններում գտնվող երեխաները կարող են դժվարություններ ունենալ դրական հարաբերություններ ստեղծելիս թե՛ մանկության և թե՛ հասուն տարիքի ընթացքում, ինչի հետևանքով նրանք մեկուսացված և միայնակ են զգում իրենց: Հատկապես փոքր տարիքից շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաները կարող են ճանաչողական, լեզվական և զարգացման այլ խանգարումներ ունենալ, և ավելի հավանական է, որ խնդիրներ ունենան օրենքի հետ՝ այդպիսով պահպանելով ինստիտուցիոնալացման ցիկլերը:

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի և այլընտրանքային խնամքի վերաբերյալ ՄԱԿ-ի ուղեցույցներին համապատասխան՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում համակարգված կերպով փակել խոշոր հաստատությունները, որոնք երեխաներին ծառայում են որպես տուն և դպրոց: Սա նշանակում է նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին կամ առանց ուղեկցության և ընտանիքից բաժանված երեխաներին շուրջօրյա խնամքի հաստատությունների փոխարեն բարձրորակ ընտանիքահեն և համայնքահեն խնամքի տրամադրում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում համարժեք ներդրումներ կատարել՝ աջակցելու ռիսկային խմբում գտնվող երեխաների վաղ հայտնաբերմանը և վաղ միջամտությանը, հօգուտ սոցիալական ծառայության պրոֆեսիոնալ աշխատուժի, ընտանիքի աջակցության ծառայությունների՝ կանխելու ընտանիքների անհարկի բաժանումը, ինչպես նաև՝ հօգուտ որակյալ խնամատար խնամքի՝ պաշտպանության կարիք ունեցող երեխաների համար: Կարևոր է ինստիտուցիոնալ խնամքի ռեսուրսների վերաբաշխումը հօգուտ ընտանիքահեն և համայնքահեն խնամքի, ինչպես նաև որակյալ տվյալների ապահովման:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է կառավարությունների և գործընկերների հետ ողջ տարածաշրջանում` աջակցելու ընտանիքների միասնությանը, ինչպես նաև օգնելու ընտանիքահեն և համայնքահեն խնամքի իրականացմանը: Սա նշանակում է ապաինստիտուցիոնալացման քաղաքականության և ծրագրերի մշակում և իրականացում, պաշտպանության և ընտանիքի աջակցության ծառայությունների ընդլայնում` կանխելու երեխաների բաժանումը իրենց ընտանիքներից, ընտանիքահեն և համայնքահեն խնամք, ընտանիքի վերամիավորումն ու վերաինտեգրում, ինչպես նաև՝ անվտանգ անցում դեպի անկախ կյանք: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև համագործակցում է կառավարությունների և ազգային վիճակագրական ծառայությունների հետ՝ բարելավելու այլընտրանքային խնամքի տակ գտնվող երեխաների վերաբերյալ տվյալների հասանելիությունը, համեմատելիությունը և որակը:

Իրավիճակը Հայաստանում

2020-ից 2023 թվականների ընթացքում ՀՀ կառավարությունը կրկնակնապատկել է խնամատարությանն ուղղված ֆինանսավորումը, իսկ տեղի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ուղղված պաշտպանության ծառայությունների արտապատվիրակման ֆինանսավորումն ավելացել է հնգակի՝ համապետական ծածկույթ ապահովելու նպատակով: Զուգահեռաբար, շարունակական բարեփոխումներ են իրականացվել դեպքերի վարման և շուրջօրյա խնամքին այլընտրանքային ծառայությունների, ինչպես նաև երեխաների և ընտանիքի աջակցության համայնքային ծառայությունների հասանելիության և ծածկույթի բարելավման ուղղությամբ: Արդյունքում, ավելացել է նաև կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորված երեխաների թիվը։

Չնայած արձանագրված առաջընթացին, Հայաստանում դեռևս մոտ 937 երեխա գտնվում է պետական (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող) մանկատներում և (Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող) հատուկ դպրոցներում: Շուրջօրյա խնամքի և կրթական հաստատություններում գտնվող երեխաների ճնշող մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող երեխաներն են: Ի լրումն անապահովության և ընտանիքների՝ իրենց երեխաների հիմնական կարիքները բավարարելու անկարողության, ինչպես նաև ընտանիքների խոցելիություն ավելացնող այլ գործոնների պատճառով, հաշմանդամություն ունեցող երեխաների՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում հայտնվելու հիմնական պատճառներից մեկը երեխայի և ընտանիքի աջակցության համայնքային մասնագիտացված ծառայությունների բացակայությունն է կամ դրանց սահմանափակ հասանելիությունը: