«Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցներ են զրկվել աշխատանքից հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար․ «Ականատես»

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ ստացել է ահազանգ «Տաշիր Պիցցա» սննդի ցանցի երևանյան մասնաճյուղերից մեկում քաղաքական ճնշումների վերաբերյալ։ Ըստ առաքելության՝ երեք աշխատակից ստիպված են եղել աշխատանքից ազատման դիմում գրել ապրիլի 11-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու պատճառով, և այս փաստով արդեն հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։

««Ականատես» դիտորդական առաքելությունը ստացել է մտահոգիչ ահազանգ «Տաշիր Պիցցա» սննդի կետերի ցանցի Երևանի մասնաճյուղերից մեկում տեղի ունեցած քաղաքական ճնշումների վերաբերյալ։ Ըստ ստացված տեղեկությունների՝ ընկերության երեք աշխատակիցներ ստիպված են եղել աշխատանքից ազատման դիմում ներկայացնել՝ ապրիլի 11-ին կայացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու պատճառով։

Առաքելությանը փոխանցված տվյալների համաձայն՝ ընկերության ղեկավարությունը պարտադրել է անձնակազմին ապահովել ներկայություն նշված քաղաքական միջոցառմանը, սակայն որոշ աշխատակիցներ չեն ենթարկվել հրահանգին, ինչի հետևանքով հեռացվել են աշխատանքից։

Աշխատանքից հեռացվածների թվում է նաև մասնաճյուղի մենեջերը, ում նկատմամբ ճնշումները, ըստ ահազանգի, կրել են թիրախային բնույթ՝ կապված նաև վերջինիս՝ «Միասնության թևեր» կուսակցության համակիր հանդիսանալու հանգամանքի հետ։

«Ականատեսն» արձանագրում է, որ աշխատակիցներին հավաքների մասնակցությանը պարտադրելը և հակառակ կարծիք ունենալու համար աշխատանքից ազատելը/ազատման դիմում ներկայացնելուն պարտադրելը ոչ միայն աշխատանքային օրենսդրության խախտում է, այլև պարունակում է նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ և 203-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների ն հատկանիշներ (հավաքին մասնակցելուն հարկադրելը, խտրականությունը)։

«Ականատես» դիտորդական առաքելությունն արդեն իսկ համապատասխան հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ պահանջելով իրականացնել քննություն և պատասխանատվության ենթարկել աշխատակիցների նկատմամբ ապօրինի ճնշումներ գործադրած, նրանց աշխատանքից ազատման դիմում գրելուն պարտադրած անձանց։

Հորդորում ենք բոլոր գործատուներին զերծ մնալ աշխատակիցների նկատմամբ աշխատանքային կախվածությունն օգտագործելով հավաքներին մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն պարտադրելուց և հիշեցնում ենք, որ քաղաքացու կամքի վրա նման կերպ ներազդելը քրեորեն պատժելի արարք է»,- ասված է հաղորդագրությունում։