Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղար Դորին Բոգդան-Մարտինի հետ

Լուրեր

17.10.2024 | 23:28
Ուկրաինական պատերազմից հետո Թուրքիայում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին հանրային աջակցությունը զգալի աճել է
17.10.2024 | 23:08
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.10.2024 | 22:50
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին ոստիկանությունում դրդել են ինքնավնասման
17.10.2024 | 22:37
Թուրքիան աշխատում է արագացնել Eurofighter կործանիչների գնումը․ բանակցություններ են ընթանում Գերմանիայի հետ
17.10.2024 | 22:22
13 մեդալ Ավանդական կարատեի ԱԱ-ից. Նարեկ Իսկանդարյանը` աշխարհի կրկնակի չեմպիոն
17.10.2024 | 22:14
Ուկրաինան կշարունակի պայքարը, եթե անգամ Արևմուտքը չաջակցի «հաղթանակի ծրագրին»․ Զելենսկի
17.10.2024 | 22:03
Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն
17.10.2024 | 21:58
Չեխիան սատարում է ՀՀ-ի` ԵՄ-ի հետ ավելի մերձենալու պատրաստակամությանը. Մարկետա Պեկարովա Ադամովան՝ Ալեն Սիմոնյանին
17.10.2024 | 21:44
Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է համագյուղացու սպանության, նրա եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով
17.10.2024 | 21:30
ՔՊ-ի ազդեցությունը դատական համակարգի վրա․ արդյո՞ք կոռուպցիա կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.10.2024 | 21:14
Հայ բռնցքամարտիկները անցել են եզրափակիչ. մինչև 22 տարեկանների ԵԱ
17.10.2024 | 20:57
Երևանում մեքենաներ են բախվել․ կա տուժած և զոհ
17.10.2024 | 20:45
ԱՄՆ-ն Ադրբեջանի վրա իր ողջ գործիքակազմը չի օգտագործել, որ կնքվի պայմանագիր․ Բաքվի վարքագիծը դա է վկայում․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.10.2024 | 20:27
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի հնարավոր ոչնչացման մասին
17.10.2024 | 20:11
Արարատ Միրզոյանը Թուրքիայում երկկողմ հանդիպումներ կունենա
Բոլորը

Դավոսի տնտեսական ֆորում շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Դորին Բոգդան-Մարտինի հետ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՄՄ շրջանակներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը և Հայաստանում իրականացվող ծրագրերին:

Զրուցակիցները քննարկել են հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիական ոլորտներում Կազմակերպության կողմից Հայաստանին տրամադրվող համապատասխան տեխնիկական աջակցության ընդլայնման հնարավորությունները:

Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է, որ Հայաստանի հետագա զարգացման համար բարձր տեխնոլոգիաների ոլորտն առաջնային ուղղություններից է և առանձնահատուկ ուշադրության է արժանանում երկրի ղեկավարության կողմից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տնտեսության և ընդհանրապես հանրային կյանքի ու գլոբալ իրողությունների վրա արհեստական բանականության հնարավոր ազդեցությունների ու հետևանքների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել առաջիկայում շարունակել համագործակցության սերտացմանն ուղղված քայլերը: