Սենատը ողջունում է Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու Ֆրանսիայի կառավարության որոշումը

Լուրեր

15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ֆրանսիայի Սենատը հրապարակել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների և Արցախ հայ բնակչության վերադարձի մասին բանաձևի տեքստը, որը ներկայացնում ենք ստորև․

«Բանաձևով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգո սահմանել։

Բանաձևով նաև պահանջվում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ։

Կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը ամեն ինչ անել, որպեսզի Ադրբեջանը հրատապ և խաղաղ կերպով միանա դիվանագիտական ուղիներով բանակցային գործընթացին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը հասնելու համար։

Ֆրանսիայի Սենատը «ամենամեծ վճռականությամբ դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի գլխավորած ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում՝ իր դաշնակիցների աջակցությամբ, որը ստիպեց այնտեղ բնակվող գրեթե ողջ հայ բնակչությանը արտագաղթել»։

Սենատը հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության միակ հնարավոր ճանապարհն է։ Նշվում է, որ պետությունները պետք է հարգեն և պաշտպանեն այս իրավունքը։ «Հետևաբար, միջազգային հանրության պարտականությունն է՝ պահանջել, որ Ադրբեջանը անի ամեն ինչ՝ երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ՝ նրանց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու հնարավոր պայմաններով»։

Սենատն ընդունված բանաձևով ողջունում է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնությունը՝ ուժեղացնելու Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը՝ իր տարածքում ապաստանած Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության հիմնական կարիքները բավարարելու համար։ Կոչ է արվում եվրոպական գործընկերներին՝ անել նույնը։

Ֆրանսիայի Սենատը վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը և կոչ է անում անհապաղ և անվերապահ դուրս բերել ադրբեջանական ուժերը և նրանց դաշնակիցներին Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ սկզբնական դիրքերից։

Սենատը զգուշացնում է Ֆրանսիայի կառավարությանը, Եվրամիությանը և միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը և Թուրքիան ունեն հեգեմոն նկրտումներ, ինչպես նաև, որ նրանք վտանգ են ներկայացնում Հայաստանի, նրա տարածքային ամբողջականության, Կովկասում խաղաղության համար։

Սենատը հաստատում է Հայաստանի իրավունքը՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ունենալու միջոցներ՝ ապահովելու իր անվտանգությունը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։ Հետևաբար, Սենատը ողջունում է Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու Ֆրանսիայի կառավարության որոշումը, աջակցում է Եվրոպական միության Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանին աջակցության ցուցաբերումը։

Սենատը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական առաջնորդների, Ղարաբաղի ժողովրդի օրինական ներկայացուցիչների կամայական ձերբակալությունը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրանց։

Ֆրանսիական Սենատը կոչ է անում Էմանուել Մակրոնի կառավարությանը՝ պատժամիջոցների ճնշման ներքո Ադրբեջանի Հանրապետությունից պահանջել անհապաղ ազատ արձակել իր մոտ գտնվող քաղաքացիական անձանց և ռազմագերիներին, անհապաղ վերադարձնել մարտում զոհված հայ զինվորների դիերը։

Սենատը կոչ է անում հարգել մշակութային և կրոնական ժառանգության ամբողջականությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի վրա ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, և խստորեն դատապարտում է հարձակումները հայկական շենքերի, Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքների վրա։

Սենատը շեշտում է, որ հրատապ է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեի օրակարգում ներառել Լեռնային Ղարաբաղի ժառանգության պաշտպանության հարցը, ինչպես նաև կոչ է անում հեռացնել Ադրբեջանին այս կոմիտեից։

Սենատը շեշտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում փորձագետների միջազգային խումբ անհապաղ ստեղծելու և այն Լեռնային Ղարաբաղ գործուղելու անհրաժեշտությունը՝ մշակութային և կրոնական ժառանգության վիճակի վերաբերյալ տեղեկատվական զեկույց կազմելու նպատակով։

Սենատը կոչ անում է Մակրոնի կառավարությանը, որպեսզի Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կրկնվող ագրեսիան ունենա դիվանագիտական հետևանքներ։ Մասնավորապես, օրենսդիրները պահանջում են ֆրանսիական գործադիրից՝ եվրոպացի գործընկերների հետ դիտարկել Ադրբեջանի հետ Եվրամիության հարաբերությունների ամբողջական վերանայումը, ինչպես նաև առգրավել Ադրբեջանի ղեկավարների ակտիվները, սահմանել էմբարգո՝ Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման վրա։ Նպատակը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն է՝ ռազմական ագրեսիայի համար։ Սենատը ֆրանսիական կառավարությանը կոչ է անում՝ անել հնարավորը, որպեսզի Ադրբեջանը հրատապ և խաղաղ կերպով ներգրավվի բանակցային գործընթացում՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը հասնելու համար»։

Ինչպես տեղեկացրել ենք՝ Ֆրանսիայի Սենատը բանաձևն  ընդունել է 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Ռոբերտ Անանյան