Ռուբեն Վարդազարյանն ինձ հանձնարարել է Վահագն Աբգարյանի կալանքը փոխել գրավով․ ԱԱԾ պետի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդումը՝ ԲԴԽ նախկին նախագահի գործով

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարազարյանի գործով դատական նիստին այսօր հրավիրվել էր ԲԴԽ նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Նա այս գործով վկայի կարգավիճակ ունի։ Վարդազարյանի պաշտպանները, սակայն, դատարան չէին եկել։ Նրանցից Հունան Բաբայանը դատարանին հայտնել էր, որ առողջական խնդիրներ ունի, իսկ Երեմ Սարգսյանի հետ կապ հաստատել չէր հաջողվել ո՛չ Վարդազարյանին, ո՛չ դատարանին։ Հաշվի առնելով, որ Վարդազարյանն առանց պաշտպանների էր մասնակցում նիստին՝ դատարանը որոշեց այս փուլում Գրիգոր Բեքմեզյանի հարցաքննությունը չիրականացնել ու անցնել ապացույցների հետազոտմանը։

Ապացույցների հետազոտման ընթացում դատախազ Աշոտ Ժամկոչյանը հրապարակեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդումը հանցագործության մասին։ Հենց այս հաղորդման հիման վրա էլ հարուցվել է քրեական գործը։

Մինչ ԱԱԾ-ում աշխատանքի անցնելը Սիմոնյանը եղել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ու նրա վարույթում է քննվել «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի վերաբերյալ գործը։

2021 թվականի ապրիլի 12-ին Դատախազություն ներկայացրած հանցագործության մասին հաղորդմամբ Սիմոնյանը հայտնել է․

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ակնհայտորեն անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, արդարադատությանը խոչընդոտելու նպատակով Վահագն Աբգարյանի կողմից ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր և խոշոր չափով կաշառք տալու նպատակով իր վարույթում քննվող քրեական գործով ինձ հանձնարարել է Վահագն Աբգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխել այնընտրանքային խափանման միջոցով՝ գրավով՝ այդ կերպ միջամտելով արդարադատության իրականացմանը։ Միաժամանակ, Սիմոնյանը Դատախազությանն է ներկայացրել էլեկտրոնային կրիչ, որի վրա, ըստ գործի, Սիմոնյանի և Վարդազարյանի՝ Signal հավելվածի միջոցով հեռախոսային խոսակցություն ձայնագրությունն է։

Հաղորդումից հետո քրեական գործ է հարուցվել, և Ռուբեն Վարդազարյանը գործով որպես մեղադրյալ է ներգրավվել։

Վարդազարյանի վերաբերյալ գործը նախ քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, ապա Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումից հետո տեղափոխվել այս դատարան։

Արաքս Մամուլյան