Գերմանիայում եղանակային վատ պայմանների պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Գերմանիայի արևմտյան և հարավային շրջաններում եղանակի կտրուկ վատթարացման հետ կապված սառնամանիքներով և առատ ձյունով պայմանավորված՝ Մայնի Ֆրանկֆուրտի և Մյունխենի օդանավակայանները հունվարի 17-ին հարյուրավոր չվերթներ են չեղարկել: Այսպիսով, Ֆրանկֆուրտում չեղարկվել է 1047 ծրագրված չվերթից 570-ը։ Fraport կառավարող ընկերությունը չեղյալ հայտարարված չվերթների ուղևորներին խնդրել է չգնալ օդանավակայան, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մյունխենում չեղարկվել է 650 չվերթից 250-ը։ Օրվա առաջին կեսին չափավոր ձնախառն անձրևի ժամանակ տեխնիկական ծառայությունը մշտապես մշակել է երկու թռիչքուղիներից մեկը՝ դրա վրա սառցե ծածկույթի առաջացումը կանխելու համար։

Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային նահանգում ոստիկանությունը հաղորդում է մեծ թվով ճանապարհատրանսպորտային պատահարների և խցանումների մասին Ռաստաթ և Բադեն-Բադեն շրջաններում, ինչպես նաև A5 ավտոճանապարհին:

Սաարբրյուկենում, որը գտնվում է Ֆրանսիայի սահմանի մոտ, բնակիչները վաղ առավոտյան զգացել են եղանակի ազդեցությունը. անձրևը քաղաքի կենտրոնը գրեթե անանցանելի է դարձրել հետիոտնի և տրանսպորտային միջոցների համար:

Երկաթուղային Deutsche Bahn ընկերությունը չորեքշաբթի առավոտյան հայտնել է Մայնի Ֆրանկֆուրտի և Քյոլնի միջև արագընթաց գնացքների երթևեկության առաջին խափանումների մասին: Ընկերությունը նաև կարգադրել է արագընթաց գնացքների արագությունը նվազեցնել մինչև 200 կմ/ժ և զգուշացրել տարածաշրջանային ու միջքաղաքային գնացքների ուշացումների և հնարավոր չեղարկման մասին: