ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը 1500 պարեկություն է իրականացրել
Քաղաքականություն
17.01.2024 | 11:31Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն այսօր իրականացրել է 1500-րդ պարեկությունը։ Այս մասին հայտնում է ԵՄ առաքելությունը X-ի միկրոբլոգում։
«Այսօր EUMA-ն նշում է 1500-րդ պարեկությունը դեպի սահմանամերձ շրջաններ։ Առաքելությանը հանձնարարված է տեղում դիտարկել և զեկուցել իրավիճակը»,- ասվում է գրառման մեջ։
Նշվում է, որ առաքելությունը պարեկություն է իրականացնում 6 գործող բազաներից՝ Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, Մարտունի և Իջևան քաղաքներից։