Իրանի դեսպանին Պակիստանի ԱԳՆ են կանչել հրթիռային հարվածներից հետո

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Հայտնել էինք, որ  Իրանը երեկ հարվածներ է հասցրել Պակիստանում սուննի «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման երկու հենակետերին: Պակիստանյան կողմը հայտարարել է, որ երկու երեխա է զոհվել հարվածների հետևանքով, ևս երեքը վիրավորվել է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտնել էին, որ «Ջեյշ ալ-Ադլ»-ի զինյալները սահմանամերձ շրջաններում հարձակումներ են իրականացրել Իրանի անվտանգության ուժերի ներկայացուցիչների վրա։ Թեհրանը խմբավորումը համարում է ահաբեկչական։

Պակիստանի իշխանությունները Իրանի գործողություններն անօրինական են անվանել և հայտնել, որ հարվածների հետևանքով զոհվել է երկու երեխա: Պակիստանի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, նրան բողոքի նոտա է հղվել «երկրի օդային տարածքի չպատճառաբանված խախտման համար»։

Նախօրեին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր «տարածաշրջանում հակաիրանական ահաբեկչական խմբավորումների լրտեսական կենտրոնների ու հավաքատեղիների» ոչնչացման մասին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով՝ մեկ հրթիռ է արձակվել Իրաքի քրդական շրջանում գտնվող իսրայելական հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի շտաբի, ևս մեկը՝ Սիրիայում տեղակայված «Իսլամական պետություն» խմբավորման ենթակառուցվածքի ուղղությամբ։

ԱՄՆ-ը դատապարտել է հարվածները, իսկ Բաղդադում Իրանի ներկայացուցիչը կանչվել է Իրաքի ԱԳՆ։