Թուրքիայում սոցցանցերի 18 օգտատեր է ձերբակալվել՝ թուրք զինվորների կորստի մասին գրառումների համար

Լուրեր

07.11.2026 | 12:26
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է սոցցանցերի 18 օգտատերերի՝ անցյալ ուրբաթ Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմից անօրինական գործողության արդյունքում ինը թուրք զինվորականների սպանության մասին առցանց գրառումների համար։ Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, գրում է Turkish Minute-ը։

Նախարարը X-ում գրառմամբ հայտարարել է, որ «սոցիալական ցանցերի 170 օգտատերեր ցուցակագրվել են կա՛մ ահաբեկչությունը գովաբանելու, կա՛մ ուրբաթ տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար»։ Նա հայտնել է, որ սոցցանցերի այդ օգտատերերից 18-ը ձերբակալվել է, իսկ 19-ին ձերբակալելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Երլիքայան նաև նշել է, որ սոցցանցերի օգտատերերից 133-ը գտնվում են արտերկրում, և որ նրանց դեմ դատական գործեր են հարուցվել։

Հիշեցնենք, որ թուրք ինը զինվորներ սպանվել էին, երբ ուրբաթ PKK-ի զինյալները հարձակվել էին Հյուսիսային Իրաքում գտնվող իրենց բազայի վրա, որտեղ նրանք տեղակայվել էին Թուրքիայի գործողության շրջանակում:

Դեկտեմբերին վերջին ևս Հյուսիսային Իրաքում թուրք զինվորներ էին սպանվել։ Այդ մասին լուրերից հետո սոցցանցերի որոշ օգտատերեր քննադատեցին կառավարությանը՝ զինվորների կյանքը չպաշտպանելու և Հյուսիսային Իրաքում գործողությունները շարունակելու համար։

Էմմա Չոբանյան